ԱԳՆ-ն չի մեկնաբանում Զախարովայի՝ Ղարաբաղից «տեղահանվածների» վերադարձին վերաբերող հայտարարությունը
24/11/2019 10:38

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան «Վեստնիկ Կավկազա»-ի ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցին պատասխանել է․
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում բազմիցս է մատնանշվել, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պլանը պետք է նախատեսի նաև բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր։ Ինչ վերաբերում է բանակցային ֆորմատին, ապա այդ հարցը պետք է կողմերը որոշեն և համաձայնեցնեն մասնակիցների թիվը։ Այժմ բանակցությունները ընթանում են Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ»,- ասել է նա։
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է վերաբերվում հայկական կողմը Զախարովայի այս հայտարարությանը, որով նա վերահաստատում է ԵԱՀԿ համանախագահների՝ «տեղահանվածների» վերաբերյալ հայտարարությունը, որի կողմ է հանդիսանում նաև Ռուսաստանը։
ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ չեն մեկնաբանում ԵԱՀԿ համանախագահների նախկինում արված հայտարարությունները՝ շեշտելով, որ Հայաստանը, որպես բանակցային կողմ, բազմիցս է ներկայացրել իր դիրքորոշումը։
Մեր դիտարկմանը, եթե համանախագահները նշում են, ուրեմն այս հարցի շուրջ բանակցություններ ընթանում են, այդ պարագայում ո՞րն է մեր դիրքորոշումը, կո՞ղմ ենք հնչեցրած տեսակետներին, խոսնակը նշեց, որ չի մեկնաբանում:
Իրականում վերջին շրջանում հայկական կողմի դիրքորոշումն այնքան էլ հստակ չէ ԼՂ հիմնահարցի շուրջ, քանի որ մի կողմից համանախագահները մեզ հրամցնում են Մադրիդյան սկզբունքներից կետեր, մյուս կողմից հայկական կողմւ պնդում է, որ որևէ փաստաթղթի շուրջ չի բանակցում: Հենց այստեղից էլ սկսվում է խառնաշփոթը: Իսկ այն, ինչ ԵԱՀԿ համանախագահները պնդում են և Զախարովան կրկնում է, պետք է, որ ընդունելի չլինի մեզ համար, քանի որ անհնար է ադրբեջանցիների վերադարձը Արցախ և նրանց համատեղ կյանքը հայերի հետ, բայց հայկական կողմն անգամ չի էլ փորձում այդ հարցը մեկնաբանել:
Այս թեմայով
Նժդեհի արձանն ապամոնտաժել են լարվածությունը թուլացնելու նպատակով. մեկնաբանում է եկեղեցին02/12/2019 21:32
Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը27/11/2019 15:26
Ադրբեջանի բանակում կտտանքների միջոցով փնտրել են Հայաստանի օգտին լրտեսների. BBC27/11/2019 15:11
Հունանյանի և Բաբաջանյանի զրույցը չի ձայնագրվել27/11/2019 12:30
Բուլղարիայում ՀՀ դեսպանը՝ համայնքի կազմակերպած միջոցառմանը Արցախի դրոշի պատճառով չմասնակցելու մասին24/11/2019 21:06
Հայ լրագրողներն այցելել են Բաքու23/11/2019 17:21
Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել18/11/2019 22:04
Սոլովյովը քննադատել է ԱՄՆ–ին` Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը տապալելու համար15/11/2019 21:36
Եկեք պարզենք, Մադրիդյան սկզբունքները որտեղ են կանգնած․ Փաշինյան13/11/2019 16:12
Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից13/11/2019 15:30
ՌԴ Արմավիր քաղաքում պաշտոնյան սև ներկով պղծել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը13/11/2019 15:26