«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

ԱԳՆ ներկայացուցիչը՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին

24/10/2018 17:17

ԱԳՆ ներկայացուցիչը՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին

«Եթե Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հարցը դրվի օրակարգ, Հայաստանն իր անդամակցությունից բխող ողջ գործիքակազմով կձեռնարկի համապատասխան քայլեր»,- այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Հայաստանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակում ՌԴ նախագահի  խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությանը, թե Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է։

«ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերում հստակորեն նշված է՝  անդամ կարող է դառնալ այն պետությունը, որը որևէ գործողություն չի արել ի վնաս կառույցի և անդամ պետություններից որևէ մեկի»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու Լյուքսեմբուրգում ՀՀ արտգործնախարարը չի հանդիպել Ադրբեջանի արտգործնախարարին այն դեպքում, երբ վերջինս հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ, Աննա Նաղդալյանը նշեց, որ նախարարը մասնակցում էր Արևելյան գործընկերության անդամակցող պետությունների արտգործնախարարների հանդիպմանը, և երկու նախարարների ներկայությունը նույն հարթակում  դրանով էր պայմանավորված:

«ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը խաղաղ բնույթ է կրում, որի շրջանակում պահանջվում է մշտական կապ համանախագահների հետ: Նույն օրը ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպում  է ունեցել  ՀՀ արտգործնախարարը,  նա նաև  մշտական կապի մեջ է համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի հետ: Սա պարզապես աշխատանքային բնույթի հանդիպումներ են»,- ընդգծեց նա:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`