Աբաշիձեն կոտրեց Հայաստանի սին հույսերը Աբխազիայի առևտրային միջանցքի բացման շուրջ

13/07/2017 15:03

Աբաշիձեն կոտրեց Հայաստանի սին հույսերը Աբխազիայի առևտրային միջանցքի բացման շուրջ

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, անդրադառնալով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանն Աբխազիայի և Հյուսիսային Օսիայի տարածքով Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջանցքի բացման հույս ունի, հայտնել է, որ տարանցիկ ուղիների բացման թեման իրենք չենք քննարկում: Գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:

Աբաշիձեի խոսքով՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններ են ընթանում բեռնափոխադրումների մոնիթորինգի մասին 2011 թվականի համաձայնագրի իրականացման թեմայով և լրացուցիչ որևէ նախապայմանի մասին խոսք չկա, որոնք Հայաստանին թույլ կտան Աբխազիայի առևտրային միջանցքի բացման հույս ունենալ:

Այս թեմայով

ֆեյսբուք