Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Վենետիկի «Կոռեր» թանգարանի «Նապոլեոն» դահլիճում տրվել է պաշտոնական ընթրիք

30/07/2013 16:09

Վենետիկի «Կոռեր» թանգարանի «Նապոլեոն» դահլիճում տրվել է պաշտոնական ընթրիք Նախագահ Սերժ Սարգսյանի անունից դեկտեմբերի 14-ի երեկոյան Վենետիկի «Կոռեր» թանգարանի «Նապոլեոն» դահլիճում տրվել է պաշտոնական ընթրիք, որին մասնակցել են «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Նախագահը իր խոսքում ընդգծել է. «Վաղուց` դարեր ի վեր հայերն օտար չեն այս հնամենի և հիասքանչ քաղաքում: Այստեղ «հայ» ներկայանալիս` մեզ երբեք չեն հարցնում, թե ո՞վ ենք, որտեղի՞ց ենք եկել և ինչո՞վ ենք հայտնի: Վենետիկում շատ լավ գիտեն այդ հարցերի պատասխանները: Այս քաղաքում լավատեղյակ են հայ ժողովրդի, մեր հարուստ մշակույթի և հոգևոր ժառանգության մասին: Հայ ժողովրդի այս բարի համբավի տարածման ամենամեծ «պատասխանատուն» է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հանգրվանած փոքրիկ Հայաստանը: Սակայն դրանից ոչ պակաս կարևոր է հայագիտական այս օջախի դերը հայոց լեզվի, մշակույթի և պատմության ուսումնասիրման գործում»:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`