Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Վատիկանի արխիվներում ցեղասպանության մասին նյութեր

30/07/2013 16:08

Վատիկանի արխիվներում ցեղասպանության մասին նյութեր Վատիկանի արխիվների պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանին, հաղորդել է, որ Վատիկանը առաջիկայում ծրագրում է բացել 8-20 դարի կեսերին վերաբերող իր գաղտնի արխիվները եւ դրանք դնել ցուցադրության 2012 թվականի փետրվարին կայանալիք Lux in Arcana ցուցահանդեսում: Այս մասին գրում է թուրքական "Hurriyet" պարբերականը: Արխիվների պատասխանատու Սերջիո Պագանին նշել է, որ հրապարակվելիք արխիվներում պահպանվել են փաստաթղթեր Օսմանյան կայսրությունում 1895-1921 թթ. հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին։ Պագանիի խոսքով. «Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերում ներկայացված են թուրք զինվորների դաժան բռնությունները, որոնք ուղղակի անմարդկային են»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Վատիկանի մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահ, կարդինալ Ջիանֆրանկո Ռավասին Հայաստանում էր և հանդիպում ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`