Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

30/07/2013 16:09

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Նիստի ընթացքում քննարկվեցին եւ հավանության արժանացան դեկտեմբերի 20-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, որոնք միտված են Կազմակերպության եւ դրա շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանը: Նախարարներն անդրադարձան 2010 թ. դեկտեմբերին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի ընդունված որոշումների եւ ս.թ. օգոստոսի 12-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Համատեղ նիստին քննարկվեց Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ստեղծման 10-ամյակի կապակցությամբ անդամ-պետությունների ղեկավարների կողմից ընդունվելիք հայտարարությունը: Հանդիպման օրակարգում էին նաեւ հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման, ռազմական, ռազմա-տնտեսական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության օպտիմալացման, ահաբեկչության եւ թմրադեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերը: ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկեցին Կազմակերպության գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը, տեղեկատվական բնագավառում համագործակցության, կազմակերպչական եւ ֆինանսական հարցեր, ինչպես նաեւ համաձայնեցրեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները: Համատեղ նիստի արդյունքում ստորագրվեցին շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր, որոնք ներկայացվեցին Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը: Նիստի ավարտին ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահությունը Բելառուսից փոխանցվեց Ղազախստանին: Նույն օրը կայացան ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի առանձին նիստերը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`