Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Թ. Մանասերյան. Դրամի արժեզրկումը չբերեց մեծ գնաճի

30/07/2013 16:09

Թ. Մանասերյան. Դրամի արժեզրկումը չբերեց մեծ գնաճի «Դրամի արժեզրկման համար պետք չէ խուճապի մատնվել»,- նշեց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` երևույթի մեջ չբացառելով արտաքին գործոնների ազդեցությունը: Մանասերյանի խոսքով դոլար-եվրո տատանումների միտումները շարունակվում են, որոնք սկվել են դեռևս 2011-ից, ինչն էլ հետևանք է Օբամայի վարչակազմի փրկության ծրագրի: Թուլանում է նաև եվրոյի դիրքերը, ինչի վրա զգալի ազդեցություն է թողնում համաշխարհային ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքը. «Սրան էլ գումարենք Հայաստանի տնտեսությունում, քաղաքական գործընթացներով պայմանավորված ազդեցությունները, քանի որ տնտեսությունը բավական զգայուն օրգանիզմ է»,- ասաց Թ.Մանասերյանը: Մանասերյանը հույս հայտնեց, որ օրինաչափ կդառնա երևույթ մեր տնտեսության համար, թեև հասկանալի է, որ կախվածությունը որոշակի ճյուղերից մեծ է և պետք է դիվերսիֆիկացնել: Թաթուլ Մանասերյանը չբացառեց, որ արդեն հունիս-հուլիս ամիսներին հնարավոր են դրամի արժեզրկմանը հակազդող գործընթացներ, այն է՝ արժևորում: «Եթե երկրում տնտեսական վիճակը կայուն է, ազգային փոխարժեքի փոքր-ինչ արժեզրկումը նույնիսկ նպաստում է արտահանման կարողության աճին: Միաժամանակ, դրական է, որ դրամի արժեզրկումը չբերեց մեծ գնաճի: Որքան էլ հայաստանյան տնտեսությունը պարադոքսալ դրույթներ պարունակող տնտեսություն է, այնուամենայնիվ, իրավիճակը շարունակում է կառավարելի մնալ»,- ասաց նա:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`