Զվարթնոցում ռումբ չկար

30/07/2013 16:09

Զվարթնոցում ռումբ չկար

Մայիսի 19-ին, ժամը 15.30-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ "Զվարթնոց" օդանավակայանում ռումբ է տեղադրված: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ: Տարհանվել են օդանավակայանում գտնվող քաղաքացիները, դադարեցվել են չվերթերը: Համալիր ստուգումների արդյունքում ժամը 19.00-ին պարզվել է, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը: Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Այս թեմայով

ֆեյսբուք