Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Դեսպան Մուրադյանն այցելել է Իրաքի Ալ Անբար նահանգ

30/07/2013 16:09

Դեսպան Մուրադյանն այցելել է Իրաքի Ալ Անբար նահանգ Դեկտեմբերի 17-ին դեսպան Մուրադ Մուրադյանն այցելել է Իրաքի Ալ Անբար նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ մարզպետ Կղասիմ Մուհամեդ Աբիդի եւ մարզի ներդրումների հանձնաժողովի նախագահ Ահմեդ Աբդուլ Նասիրի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ալ Անբարի մարզի միջեւ հարաբերությունների զարգացման ուղիները եւ հնարավոր ոլորտները: Ալ Անբարի պաշտոնյաները ներկայացրել են մարզի վերականգնման եւ զարգացման հետ կապված խնդիրները, ներդրումային ծրագրերը, մասնավորապես` բնակարանային շինարարության, արդյունաբերության, գյուղատնտեսության էներգետիկայի ոլորտներում, որտեղ հնարավոր է հայկական ընկերությունների մասնակցությունը: ՀՀ դեսպանը հավաստիացրել է, որ ներկայացված ծրագրերն ամենայն ուշադրությամբ կուսումնասիրվեն, եւ հայտնել է հայկական ընկերությունների` Իրաքի վերականգնման ծրագրերին մասնակցելու ցանկության եւ պատրաստակամության մասին: Ի դեպ, Ալ Անբարը, որը բնակեցված է սունիներով, տարածքով Իրաքի ամենամեծ մարզն է (բնակչությունը` 1 մլն 300 հազար մարդ) եւ, սահմանակցելով Սիրիայի, Հորդանանի եւ Սաուդյան Արաբիայի հետ, ունի մեծ ռազմավարական նշանակություն: Մարզը հարուստ է բնական պաշարներով, հատկապես` ֆոսֆատով: Ֆոսֆատի համաշխարհային պաշարների 11%-ը գտնվում է Ալ Անբարում:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`