Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Դաշնակների նոր օրինագիծը հօգուտ ժողովրդի, թե՞ հօգուտ քվեների

30/07/2013 16:09

Դաշնակների նոր օրինագիծը հօգուտ ժողովրդի, թե՞ հօգուտ քվեների Տիկին Գոհարը փոքր կազմակերպությունում աշխատում է ` որպես հաշվապահ և ստանում մոտ 40 հազար դրամ աշխատավարձ. «Մի քանի անգամ դիմել եմ ղեկավարներիս` աշխատավարձս բարձրացնելու համար, բայց միշտ ասել են, որ չեն կարող` սահմանված է նվազագույն աշխատավարձով եմ վարձատրվում, իրենք մի բան էլ ավել են վճարումե: Սա առաջին հայացքից գործատուի կողմից հնչեցրած նորմալ տեսակետ է: Ո՞վ կցանականա աշխատավարձ բարձրացնել: Նույնիսկ մեր երկրի ղեկավարներն են դեմ դրան, էլ ուր մնաց, փոքր կազմակերպության ղեկավարը բարձրացնի: Այ, օրինակ, ՀՅԴ հեղինակել է մի նախագիծ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասինե ու «Եկամտահարկի մասինե ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին: Մինչդեռ կառավարության անդամները նախագիծը համարում են ոչ իրատեսկան ու բերում են տարբեր պատճառներ: «Ազատ Ձայնիե հետ զրույցում դաշնակցական Արծվիկ Մինասյանն ասաց, որ արդար կարող է լինել այն վարձատրությունը, որը պակաս չէ երկրում միջին աշխատավարձի 50%-ից և այն կենսաապահովման նվազագույն սպառողական զամբյուղի մեծությունից. «Եթե աշխատողին նորմալ չվարձատրես անկում կապրի նաև արտադրողականությունը, իսկ մարդը կարող է օտարվել հասարակությունից: Վերջին հաշվով մենք ներկայացնում ենք իրատեսական նախագիօծ, որը դրված է իրատեսկան հիմքերի վրա: Ես ցանկաացծ տնտեսագետի հետ պատրաստ եմ բանավիճել, որ այ ս նախգծով որև անկում տեղի չի ունենաե,-ասաց նա: «Մենք առաջարկում ենք բարձրացնել ոչ թե բոլոր կարգի աշխատավարձերը, այլ նվազագույն աշխատավարձը: Մեր հաշվարկներով պահանջվող գումարը չի գերազանցի 34 մլրդ դրամը ու այս ամենը հնարավոր է այսօրվա բյուջեի պայմաններում ապահովել»,- ասել է ՀՅԴ ներկայացուցիչը: Կառավարությունը, սակայն, մերժում է այս հարցը, բերելով հետևյալ փաստարկները' աշխատավարձի բարձրացումը կբերի հավելյալ գնաճային ճնշումների, և դա պահանջում է հսկայական գումար, որի հնարավորությունը ՀՀ բյուջեն այսօր չունի: «Մենք մերժում ենք այդ հիմնավորումը: Կառավարությունն ասում, է որ եթե նվազագուն աշխտավարձը բարձրացնենք, պիտի բարձրացնենք բոլորի աշխատավարձը: Տեսեք ինչ է ստացվում, որ եթե մարդը ստանում է օրինակ 35 հազար դրամ աշխատավարձ, բարձրացնելուց հետո նա կստանա 63 հազար դրամ, իսկ նա ով ստանում է 1 միլիոն դրամ, պետք է ստանա, 1 միլիոն 900 հազար դրամ: Իսկ 35 հազարն ու 1 միլիոնը իրար հետ համեմատելու թվեր չէն, որ համեատենք նաև 63 հազարն ու միլիոն 900 հազարը: Երկու փաստարկներն էլ հիմնավորված չեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Ըստ Մինասյանի` կառավարությունը որդեգրել է փողը կրճատելու միջոցով զսպել գնաճը: Առաջարկվող նախագծով նվազագույն աշխատավարձը կկազմի 63 000 դրամ, իսկ քաղծառայողներինը' 75 800 դրամ: Բայց արի ու տես, որ ԱԺ-ն բոյկոտեց այս նախագծի դեմ ու ստացվեց այն, ինչ կար: Արծվիկ Մինասյանը այսպես ասած հույսը դնում է միայն քաղաքացիների վրա. «թող նրանք իրենց վստահության քվեն տան ու տեսնեն, որ ով է շահի հետևից ընկնում»: Հ.Գ- Գաղտնիք չէ, որ մեր երկրում հիմնականում բիզնեսով են զբաղվում` իրենք` օրենք ընդունողները, ովքեր ամենից շատն են շրջանցում օրենքը: Իսկ ինչո՞ւ պետք է բարձրացնեն նվազագույն աշխատավարձի չափը, գուցե մի օր էլ իրենց տուգանեն մի սիմվոլիկ գումարով, որը կկազմի նվազագույն աշխատավարձի այսինչ չափը: Բարձրացնեն, որ ավել վճարե՞ն: Չէ, անհնար է:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`