Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Գյուլը Սարկոզիին ճնշում է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տուգանքի համար

30/07/2013 16:09

Գյուլը Սարկոզիին ճնշում է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տուգանքի համար Թուրքիան ճնշում է գործադրում Ֆրանսիայի վրա` Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տոգանքները հանելու նպատակով` զգուշացնելով, որ այս քայլով 2 երկրների միջև դիվանագիտական ճգնաժամ կառաջանա, քանի որ միմյանց հետ տնտեսական մեծ կապեր ունեն: Այս մասին գրում է France24 հեռուստաալիքը: Նշենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը քննարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ` համաձայն որի ժխտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության և կտուգանվեն 45.000 եվրով: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը պնդում է, որ այս տուգանքները հանվեն.«Մեզ համար անընդունելի է այս տուգանքը, որը սահմանափակում է մեր ազատությունը` հրաժարվելու մեր երկրի հանդեպ հնչող կեղծ մեղադրանքներից»: «Ես հույս ունեմ Ֆրանիսան չի զոհաբերի թուրք-ֆրանսիական դարավոր բարեկամությունը, ընդհանուր շահերը և պարտավորությունների դաշինքը` փոքր քաղաքական հաշվարկների համար»,-ընդգծել է Գյուլը: Պարբերականը գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս քայլին է գնում 2012-ի ապրիլի ընտրություններին հայկական մեծ համայնքի ձայները վերցնելու համար:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`