Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Այսօրվանից՝ ԵԺԿ մեծ ընտանիքի անդամ

30/07/2013 16:09

Այսօրվանից՝ ԵԺԿ մեծ ընտանիքի անդամ Աշխատանքային այցով Ֆրանսիայի Մարսել քաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը, որպես պատվավոր հյուր, այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 20-րդ կոնգրեսի լիագումար նիստին: ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսն իր ելույթում կարևորելով Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը ԵԺԿ կոնգրեսին՝ ընդգծել է, որ Հայաստանի նախագահը Մարսել է ժամանել իր երկրի պատմության համար այս կարևորագույն օրը՝ դեկտեմբերի 7-ին, հազարավոր զոհերի մահվան պատճառ դարձած 1988թ. ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը: Նա նշել է, որ հիշում է համերաշխության այն զգացումը, որով այդ օրը համակվել էին Հայաստանին օգնելու համար: ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ Նախագահ, Հայաստանից երկու շաբաթ առաջ վերադարձած ԵԺԿ պատվիրակությունը, որը եկել էր գնահատելու ԵԺԿ-ին անդամակցության հայտ ներկայացրած չորս կուսակցությունները, խանդավառված էր: Մենք կասկած չունենք, որ Ձեր կուսակցությունը` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ինչպես նաև «Օրինաց երկիրը» և «Ժառանգությունը», կարող են մոտ ապագայում դառնալ ԵԺԿ-ի կառուցողական գործընկերներ: ԵԺԿ-ին անդամակցելու մասին որոշումն ընդունվելու է մեր համագումարի ժամանակ՝ 2012թ. փետրվարին: Հարգելի՛ Նախագահ, այսօրվանից մենք Ձեզ համարում ենք Եվրոպայի ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքի անդամ: Մենք հաճույքով ողջունելու ենք Ձեզ վաղը՝ ԵԺԿ գագաթնաժողովին, մեր պետությունների և կառավարությունների այլ ղեկավարների հետ»: Նշելով, որ Հայաստանում ավանդույթը թելադրում է հպարտությամբ կրել կուսակցական կրծքանշանը, որն արտացոլում է նվիրվածությունն այդ կրծքանշանը խորհրդանշող արժեքներին, Վիլֆրիդ Մարթենսը Հանրապետության ղեկավար, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել իր կուսակցության՝ ԵԺԿ-ի կրծքանշանը: Նա ընդգծել է, որ դա խորհրդանշում է նվիրվածությունը ԵԺԿ-ին և ԵԺԿ-ի արժեքներին: Վիլֆրեդ Մարթենսն ասել է, որ իր նշած մյուս երկու կուսակցությունների նախագահներին կրծքանշանը կհանձնի ավելի ուշ: Հայաստանի վերաբերյալ իր խոսքի սկզբում ԵԺԿ նախագահը նշել է նաև, որ Հայաստանը ներկա է Եվրոպայում, հատկապես՝ Ֆրանսիայի այդ հատվածում և դարպաս է Արևելքի ու Արևմուտքի միջև:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`