Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

«Al Jazeera»-ն ցուցադրել է «Ընդհանուր ցավ» ֆիլմը` անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը

18/08/2013 10:57

«Al Jazeera»-ն ցուցադրել է «Ընդհանուր ցավ» ֆիլմը` անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Al Jazeera» հեռուստատեսությունը ցուցադրել է «Ընդհանուր ցավ» («Common pain») փաստագրական ֆիլմը` անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանությանը, հայ- թուրքական հարաբերություններին: «Ընդհանուր ցավ» ֆիլմում հեռուստաընկերությունը անդրադարձել է 1915-1916 թվերի միջադեպերին` հատկապես Օսմանյան կասրության վարած քաղաքականությանն ու նրանց կողմից հայերի բնաջնջմանը: Ֆիլմը 48 րոպե տևողություն ունի, որում ներառված են և' հայերի, և թուրքերի տեսակետներ: Նշենք, որ որոշակի հակասություններ ևս կան: «Ամեն տարի ապրիլի 24-ին հայերը նշում են Ցեղասպանության օրը: Չնայած գրեթե 100 տարի է անցել 1915 թվի իրադարձություններից, սակայն այն, ինչ է տեղի ունեցել հայերի հետ, մինչ օրս վիճելի քաղաքական խնդիր է: Թուրքիան կտրականապես մերժում է Ցեղասպանության փաստը: 1915-1916 թվականների հայերի մահացության թիվը դարձել է քննարկման առարկա: Հայերը պնդում են, որ 1.5 միլիոն հայ է սպանվել, մինչդեռ թուրքերը նշում են, որ ընդհանուր մահացել են 300.000 հայեր» ,- նշում է հեռուստաընկերությունը: http://www.aljazeera.com/programmes/aljazeeraworld/2012/05/2012511312273227.html

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`