«Ինտեր ՌԱՕ»-ն հերքել է ՀԷՑ-ը վաճառելու մասին տեղեկությունը

29/06/2015 16:39

«Ինտեր ՌԱՕ»-ն հերքել է ՀԷՑ-ը վաճառելու մասին տեղեկությունը

«Ինտեր ՌԱՕ» ընկերությունը հերքում է տեղեկությունը, թե իրենք բանակցություններ են վարում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը վաճառելու ուղղությամբ: «Interfax»-ին ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

«Այս պահին ՀԷՑ-ը վաճառելու համար որևէ բանակցություն չի ընթանում»,- տեղեկացնում է ներկայացուցիչը:

Նշենք, որ «Կոմերսանտը» տեղեկացրել էր, որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը քննարկում է իր դուստր ընկերությունը ծագումով հայ ռուսաստանցի բիզնեսմենին վաճառելու հարցը: Լրատվամիջոցի երևանյան զրուցակիցը հաղորդել է, որ այդ բիզնեսմենը «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն է:

Այս թեմայով

ֆեյսբուք