«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

«Գազային պատերազմ. Հայաստանը Ռուսաստանից պահանջում է վառելիքի սակագնի նվազեցում

02/07/2019 22:05

«Գազային պատերազմ. Հայաստանը Ռուսաստանից պահանջում է վառելիքի սակագնի նվազեցում

Հայաստանի իշխանությունները Մոսկվայի հետ տևական բանակցությունների մեջ են գազի սակագնի նվազեցման շուրջ: Այս մասին գրում է gazeta.ru-ն։

Թերթի փոխանցմամբ, բանակցություններն ընթանում են մի քանի ամիս, բոլոր վերջնաժամկետները վաղուց անցել են, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2019թ. հունվարի 1-ից Ռուսաստանը Հայաստանի համար 15 դոլարով թանկացրել է բնական գազի գինը: Սակայն սպառողների համար գինը մնացել է նախկինը, քանի որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը (100%-ով պատկանում է ռուսական «Գազպրոմ»-ին) ներքին խնայողությունների և կրճատումների հաշվին փակում է տարբերությունը: Սակայն չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարողանա անհրաժեշտ միջոցներ ստեղծել և ի վերջո արդեն այս տարի սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտ կներկայացնի:

«Տեսականորեն սակագինը հնարավոր կլիներ չբարձրացնել, եթե ՀՀ իշխանությունները սուբսիդավորեին ներքին սպառողների համար գազի գինը, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա սկզբին հրաժարվել էր դրանից՝ փաստացիորեն առաջարկելով սակագնի բարձրացումը «զսպել» ռուսական «Գազպրոմ»-ի հաշվին»,-գրում է կայքը:

ՀՀ կառավարությունում gazeta.ru-ի քաջատեղյակ աղբյուրը մանրամասնել է, որ ըստ Փաշինյանի՝ Հայաստանն ու Ռուսաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ և գտնվելով միասնական տնտեսական տարածքում, պետք է հավասար պայմաններ ունենան թե՛ ռուսական, թե՛ հայկական բիզնեսի համար: Մինչդեռ գազի հարցում այդպես չէ:

«Բայց քանի որ Մոսկվան դեռևս որևէ խոստում չի տալիս, համենայն դեպս հրապարակայնորեն այդ մասին որևէ հստակ բան չի ասվել, Հայաստանի իշխանությունները հակագրոհի են անցել: Հունիսին «Գազպրոմ Արմենիա»-ն թույլ տված խախտումների պատճառով տուգանվել էր 10 մլն դրամով»,-գրում է gazeta.ru-ն՝ նկատելով, որ տուգանքի չափը, իհարկե, աննշան է, սակայն դա ազդակ է «Գազպրոմ»-ին և Կրեմլին: Առայժմ հասկանալի չէ՝ ինչպես են զարգանալու ապագա իրադարձությունները:

Աղբյուրը «Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացել է, որ գազի գնի շուրջ բանակցությունները գտնվում են վերջնական փուլում, սակայն, ըստ ամենայնի, որոշման արդյունքները կհայտարարվեն հոկտեմբերից ոչ շուտ: Հենց այդ ժամանակահատվածում էլ նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան: Սակայն փորձագետները գտնում են, որ Ռուսաստանը պատրաստ չէ գազի գնի իջեցման:

«Հայաստանն առանց այդ էլ գազը ստանում է միանգամայն մրցակցային գնով, շուկայականից ավելի ցածր: Ավելի մատչելի գնով գազ է ստանում միայն Բելառուսը: Այնպես որ գինը նվազեցնելու տեղ չկա»,-իր մեկնաբանությունում նշել է Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը:

Ըստ փորձագետների՝ գազի գինը միշտ էլ ունենում է ոչ միայն ֆինանսական բաղկացուցիչ, այլև կապված է լինում մեծ քաղաքականության հետ: Իսկ ՌԴ-ի համար շահեկան է հարևանների նկատմամբ ազդեցության գործիք ունենալը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`