«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

«Անտեսված» բնական աղետների ռիսկեր Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում. նախկին փոխնախարար

27/08/2019 15:46

«Անտեսված» բնական աղետների ռիսկեր Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում. նախկին փոխնախարար

ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, թե  բնական աղետների ինչ ռիսկեր են անտեսված Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում.

««Անտեսված» բնական աղետների ռիսկեր Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում: Ինչպես նշում են մի շարք գործընկերներ, ELARD ընկերությունը TRC ընկերության հետ միասին ավելի շատ իրականացրել է «տրամադրված» նյութերի desk study: Ավելին չեն համադրվել և համեմատվել ՇՄԱԳ-ի փաստաթղթում նկարագրված բնական աղետների ռիսկերը ԱԻՆ-ի համապատասխան տեղեկատվական հենքի հետ:

Մասնավորապես ELARD ընկերությանը կողմից ներկայացված փաստաթղթի 3.4.5 բաժնում նշվում է, որ միայն սեյսմիկ վտանգի ռիսկն է բարձր, իսկ հեղեղման (ջրավազանների, գետերի, և ջրատարների մակարդակի բարձրացման հետևանքով տեղանքի ջրով ծածկվելը) ռիսկը չափազանց ցածր է: Բայց փոխարենը սելավների  (հանրամատչելի բացատրություն – հիմնականում հորդառատ անձրևների պատճառով ձևավորված ցեխաջրերի սրընթաց շարժում) մասին որևէ նշում չկա, այն դեպքում, երբ ԱԻՆ-ի կողմից կիրառվող քարտեզագրական նյութերի համաձայն այդ տարածքում առկա է այդ վտանգը (նկար -1, կարմի գույնով շրջանակ): Միգուցե բացթողո՞ւմ է կամ իզոլացված կառավարման հետևա՞նք»,- գրում է Ղազարյանը: 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`