Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

«Աշտարակ կաթ»-ը կներկայացնի հիմնավորումներ` թանկացումների վերաբերյալ

30/07/2013 16:09

«Աշտարակ կաթ»-ը կներկայացնի հիմնավորումներ`  թանկացումների վերաբերյալ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից առևտրի կետերում կատարված դիտանցումների արդյունքում արձանագրվել է կաթնամթերքի գնի որոշակի թանկացում: Թեև վերոնշյալ շուկայում կան մի քանի գերիշխողներ, սակայն, մոնիտորինգի արդյունքներով թանկացել է մասնավորապես «Աշտարակ կաթ» ընկերության արտադրանքը: Հիմք ընդունելով Հանձնաժողովի մոնիտորինգի խմբի վերլուծությունները, ինչպես նաև թեմայի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների հրապարակումները, Հանձնաժողովը որոշեց ուսումնասիրություն սկսել վերոնշյալ շուկայում: «Աշտարակ կաթ» ընկերությունը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի տեղեկատվություն՝ իր կողմից արտադրվող կաթնամթերքի իրացման ծավալների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորումներ՝ շուկայում նկատվող գնային փոփոխություների վերաբերյալ: Հանձնաժողովը զուգահեռաբար տեղեկատվություն է պահանջել նաև խոշոր առևտրի կետերից՝ կաթնամթերքի ձեռքբերման գների վերաբերյալ՝ պարզելու, թե իրացման որ օղակում է տեղի ունեցել գնաճը: Նշենք նաև, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը մի շարք արտադրատեսակներով կաթնամթերքի շուկայում հանդիսանում է գերիշխող:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`