Հայագիտություն

Հայագիտություն

«Ձայն Արարատի» հաղորդաշարի անոնս, դիտե՛ք
«Ձայն Արարատի» հաղորդաշարի անոնս, դիտե՛ք

Սիրելի' ընթերցողներ, «Ազատ Ձայն» լրատվականը սկսում է հայագիտական «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 

շրջանակներում  կլինի՝ հայագիտություն, հայոց պատմություն, թաքնագիտություն

Ձայն Արարատի 1- Հայկի պաշտամունք, նախահայկյան օրացույց, Հայկ-օրիոն կապը
Ձայն Արարատի 1- Հայկի պաշտամունք, նախահայկյան օրացույց, Հայկ-օրիոն կապը

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի»

հաղորդաշարի 1-ին հաղորդումը

նվիրված է Հայկ նահապետին, նախահայկյան օրացույցին:

Հյուրը՝ Աստղաֆիզիկոս, տոմարագետ, հայագետ Գրիգոր Բրուտյանն է:

Ձայն Արարատի 3- Սասնա Ծռեր էպոսի թաքնագիտությունը
Ձայն Արարատի 3- Սասնա Ծռեր էպոսի թաքնագիտությունը

 «Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի»  հաղորդաշարի 3-րդ հաղորդումը նվիրված է հայոց Սասնա Ծռեր էպոսին: Հիմնականում կներկայացվի Հնագույն հավատամքային պատումում առկա թաքնագիտական տվյալները, աստղագիտական, մաթեմատիկական ճշգրիտ թվերն ու հաշվարկները, որոնք այնքան շատ են մեր էպոսում: Հյուրը՝ հայագետ Արթուր Արմինն է:

Ձայն Արարատի 5- Տիեզերական Սասնա ծռեր էպոսի կառուցվածքը
Ձայն Արարատի 5- Տիեզերական Սասնա ծռեր էպոսի կառուցվածքը

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի»  հաղորդաշարի 5-րդ հաղորդումը կրկին նվիրված է մեր տիեզերական Սասնա Ծռեր էպոսին: Աշխարհի վաղագույն էպոսի հերոսներից յուրաքանչյուրն իր դերն ու նշանակաթյունն ունի: Էպոսը նաև ազգային ինքնաճանաչողության առումով հսկա դերակատարություն ունի: Հյուրը՝ գրող Վահան Տեր-Ղազարյանն է:

 

«Ձայն Արարատի»  13  Ազգային գաղափարախոսություն
«Ձայն Արարատի» 13 Ազգային գաղափարախոսություն

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի»  հաղորդաշարի 13-րդ հաղորդումը նվիրված է ազգային գաղափարախոսությանը: Ինչ է իրենից ներկայացնում ազգային գաղափարաբանությունը, ազգ-ժողովուրդ հասկացողությունների տարբերություններն ու դրանց սահմանումները որոնք են: Հյուրն է՝ հայագետ Արթուր Արմինը:

 

Ձայն Արարատի-19   Հայոց գեներ, Արմենոիդներ
Ձայն Արարատի-19 Հայոց գեներ, Արմենոիդներ

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» 19-րդ հաղորդումը նվիրված է հայ մարդու ծագմանը և մարդաբանական տիպերին: Հաղորդման ընթացքում խոսվում է հայկական գեների վաղեմության մասին՝ շեշտելով, որ դեռևս 40.000 տարի առաջ մեր գեները առանձնացել են մյուս գեներից, ներկայացվում է նաև հայի գանգի կառուցվածքը, Արմենոիդներին, հուրիներին, արմեններին բնորոշ գծերը: Հյուրն է՝ պատմաբան Գուրգեն Կարապետյանը:

Ձայն Արարատի-20  Ճարտապետության հազարամյա հետքերը Հայկական լեռնաշխարհում
Ձայն Արարատի-20 Ճարտապետության հազարամյա հետքերը Հայկական լեռնաշխարհում

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 20-րդ հաղորդումը նվիրված է շինարարության և ճարտարապետության վաղագույն հետքերին, որոնք հայտնաբերվել են Հայկական լեռնաշխարհում: Խոսվում է նաև, թե երբ են սկսել կառուցել տներ, տանիքներ և ապա կիկլոպյան ամրոցներ: Հյուրն է՝ գրող Վահան Տեր-Ղազարյանը:

Ձայն Արարատի-22  Հայոց գրերի հետքերով, Խարոշթի գրեր
Ձայն Արարատի-22 Հայոց գրերի հետքերով, Խարոշթի գրեր

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 22-րդ թողարկումը նվիրված է հայոց գրերին: Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերը վերագտնելու համար գնացել էր հայոց քրմերի մոտ: Այդ ժամանակ միայն քրմերն էին տիրապետում հայոց հին գրերին և հենց նրանց միջոցով Մաշտոցը կարողացավ մեզ պարգևել մեր ներկայիս գրերը: Խոսվում է նաև Խարոշթի գրերի մասին, որոնք, ըստ մեր բանախոսի, հենց այն նույն գրերն էին, որոնք Մաշտոցը վերցրեց քրմերից: Հյուրն է՝ բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանը:

Ձայն Արարատի-24  Հայոց տիեզերական այբուբեն
Ձայն Արարատի-24 Հայոց տիեզերական այբուբեն

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդման 24-րդ թողարկումը նվիրված է հայոց արեգակնային այբուբենին: Մեր տիեզերական այբուբենի յուրաքանչյուր հնչյուն իր մեջ թաքնագիտություն է պարունակում: Փյունիկյան այբուբենի հենքի վրա ստեղծված այբուբենների բանալին հենց հայոց այբուբենն է իր 36 հնչյուններով: Հայերեն արարչագործական այբուբենի գաղտնիքները կբացահայտենք հայագետ, տոմարագետ Սերգեյ Սիմոնյանի հետ:

Ձայն Արարատի-28  Աշխարհաստեղծման առասպելներ
Ձայն Արարատի-28 Աշխարհաստեղծման առասպելներ

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 28-րդ թողարկումը կրկին նվիրված է աշխարհաստեղծման առասպելներին: Այս անգամ մեր բանախոսը կներկայացնի արաբական աղբյուրներից գտնված մի առասպել, որում ներկայացվում է, որ աշխարհաստեղծումը տեղի է ունեցել հայկական լեռնաշխարհում, իսկ առաջին մարդն արարվել է Բյուրակն լեռան գագաթին: Հյուրն է՝ լեզվաբան, հայագետ Մովսես Նաջարյանը:

«Ձայն Արարատի»-34 Հայոց գրերը տիեզերքում
«Ձայն Արարատի»-34 Հայոց գրերը տիեզերքում

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հայագիտական հաղորդաշարի 34-րդ հաղորդումը նվիրված է հայոց տիեզերական գրերին: Պարզվում է` Հայոց այբուբենի յուրաքանչյուր տառ տիեզերքում և հայկական լեռնաշխարհում իր ուրույն տեղն ու դիրքն ունի: Հայոց այբուբենի տառերը կարող ենք գտնել 12 աստեղատների ներսում: Այսնիքն՝ այն ինչ վերևում է, նույն էլ ներքևում է գաղափարը պարզորոշ արտահայտել են հայոց տիեզերական տառերը: Այս հետաքրքիր բացահայտման հեղինակը լեզվաբան Մովսես Նաջարյանն է, ով էլ մեր հաղորդաշարի այսօրվա հյուրն է:

 

 

«Ձայն Արարատի»-35 Հայկական լեռնաշխարհ` արարչագործության կենտրոն
«Ձայն Արարատի»-35 Հայկական լեռնաշխարհ` արարչագործության կենտրոն

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 35-րդ թողարկմանը կներկայացնենք Հայկական լեռնաշխարհը որպես արարչագործության, երկաթի, մշակաբույսերի կենտրոն: Բանախոսը նշում է, որ հայկական լեռնաշխարհը արարման պահից ի վեր բոլոր մայրցամաքների կենտրոններից գտնվում է նույն հեռավորության վրա: Հյուրն է հայագետ Տիգրան Մկրտչյանը:

«Ձայն Արարատի»- 44  «Սասնա ծռեր» էպոսի ազդեցությունը այլ էպոսների վրա
«Ձայն Արարատի»- 44 «Սասնա ծռեր» էպոսի ազդեցությունը այլ էպոսների վրա

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 44-րդ թողարկումը նվիրված է աշխարհի տարբեր ազգերի էպոսներին, և «Սասնա ծռեր»  էպոսը ինչ ազդեցություն է ունեցել դրանց վրա: Հաղորդման ընթացքում խոսվում է նաև էպոսի այսօրվա ընկալումների մասին: Հյուրն է գրող Վահան Տեր-Ղազարյանը:

 

 

 

«Ձայն Արարատի»-45    Հայոց լեզուն` գրերի նախամայր
«Ձայն Արարատի»-45 Հայոց լեզուն` գրերի նախամայր

«Ազատ ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 45-րդ թողարկումը նվիրված է հայոց լեզվին, հայոց գրերին: Ներկայացվում է Մեսրոպ Մաշտոցի հայոց գրերը վերագտելու համար անցած ճանապարհը: Ինչպես են ընդհանրապես ծագել լեզուները, և որ հայոց գրերը մյուս գրերի նախամայրն է: Հյուրն է հայագետ, լեզվաբան Մովսես Նաջարյանը:

 

 

 

Ձայն Արարատի-49   Նախահայկյան օրացույցը Հայոց տիեզերական հրաշապատում հեքիաթներում
Ձայն Արարատի-49 Նախահայկյան օրացույցը Հայոց տիեզերական հրաշապատում հեքիաթներում

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 49-րդ թողարկումը նվիրված է հայոց տիեզերական հրաշապատում հեքիաթներին: Պարզվում է` մեր հրաշապատում հեքիաթներում առկա են մաթեմատիկական, աստղագիտական ճշգրիտ հաշվարկներ և հեքիաթային յուրաքանչյուր հերոս իր ուրույն տեղն ու դերակատարությունն ունի տվյալ հեքիաթում: Հեքիաթների վերլուծությունը բերում է Նախահայկյան օրացույցի բացահայտմանը: Հյուրն է աստղաֆիզիկոս, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը:

Ձայն Արարատի-50  Հայոց Հնագույն գրերի` Հիքսոսյան գրերի հետքերով
Ձայն Արարատի-50 Հայոց Հնագույն գրերի` Հիքսոսյան գրերի հետքերով

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 50-րդ թողարկումը նվիրված է Հայոց հնագույն հիքսոսյան գրերին: Հիքսոսները, դուրս գալով Հայկական լեռնաշխարհից,  մ.թ.ա. 17-րդ դարում գրավել են Եգիպտոսը և մոտ 130-150 տարի  կառավարել այնտեղ: Հիքսոսներն իրենց հետ Եգիպտոս տարել են նաև Հայոց հնագույն գրերը, որը հետագայում իրենց հետ տեղաշարժել են Եմեն, Եթովպիա, և այլն: Հետագայում շատ այբուբեններ` փյունիկերեն, հունարեն, արամերեն և այլն, ստեղծվել են հենց այս գրերի հիման վրա: Մեսրոպ Մաշտոցը գտավ հենց հիքսոսյան գրերը, որոնց օգնությամբ կարողացավ վերականգնել հայոց այբուբենը: Հյուրն է հայագետ Էդմոն Խուրշուդյան:

Ձայն Արարատի- 63   Հայոց լեզվի գաղտնիքները
Ձայն Արարատի- 63 Հայոց լեզվի գաղտնիքները

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հայագիտական հաղորդաշարի 63-րդ թողարկումը նվիրված է այլ լեզուների կողքին հայոց լեզվի տեղին, դիրքին և նշանակությանը: Հայոց լեզուն տիեզերական լեզու է, և մայրն է բոլոր լեզուների: Հայագետ Լիա Ավետիսյանը կներկայացնի հայոց լեզվի գաղտնիքները, ինչպես նաև լեզվի աղավաղման այսօրվա պատճառները:

Ձայն Արարատի-66 Ցեղակրոնություն ՄԱՍ 1
Ձայն Արարատի-66 Ցեղակրոնություն ՄԱՍ 1

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հայագիտական հաղորդաշարի 66-րդ թողարկումը նվիրված է Ցեղակրոնությանը: Ցեղակրոն ուսմունքի հիմքում ընկած է ցեղի պաշտամունքը: Ուսմունքի հիմնադիրներն են Գարեգին Նժդեհը և Հայկ Ասատրյանը: Ցեղակրոն ուսմունքի գաղափարախոսությունը և նրա կարևոր հիմնադրույթները՝ ցեղապաճանաչությունը, ցեղապաշտությունը և այլն կներկայացնի «Հայոց Տերերը» գրքի հեղինակ Գևորգ Հովհաննիսյանը: