Հայագիտություն

Աշխարհաճանաչում

Ձայն Արարատի 2- Աշխարհաստեղծման հնագույն առասպելների կապը հայկական լեռնաշխարհի և Սասնա ծռեր էպոսի հետ
Ձայն Արարատի 2- Աշխարհաստեղծման հնագույն առասպելների կապը հայկական լեռնաշխարհի և Սասնա ծռեր էպոսի հետ

 «Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 2-րդ հաղորդումը նվիրված է ամենավաղագույն աշխարհաստեղծման առասպելներին՝ շումերական, ասորա-բաբելական, վեդայական, եգիպտական, հունական և այլն և դրանց կապը հայկական լեռնաշխարհի ու Սասնա Ծռեր էպոսի հետ: Հյուրը՝ պատմաբան Գուրգեն Կարապետյանն է:

«Ձայն Արարատի»-27   Մարդը՝ տիեզերքի մոդել
«Ձայն Արարատի»-27 Մարդը՝ տիեզերքի մոդել

«Ազատ Ձայն» լրատվականի  «Ձայն Արարատի» հաղորդաշարի 27-րդ թողարկումը նվիրված է մեր նախնիների պաշտամունքին, և թե մարդն ինչ տեղ է զբաղեցնում տիեզերքում: Առանձին քննարկվում է սուրբ երրորդության գաղափարը, որն իրականում քրիստոնեությունից վաղուց է եղել: Խոսվում է նաև մեր նախնիների հավատալիքների և թաղման ծեսի առանձնահատկությունների մասին: Հյուրն է՝ պատմաբան Գուրգեն Կարապետյանը:

«Ձայն Արարատի»-30 Միհրի պաշտամունքը
«Ձայն Արարատի»-30 Միհրի պաշտամունքը

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի»  հաղորդաշարի 30-րդ թողարկումը նվիրված է Միհրականությանը և Միհրի պաշտամունքին: Հաղորդման շրջանակներում բանախոսը ներկայացնում է, թե ինչ է իրենից ներկայացնում Միհրի պաշտամունքը, ինչ տարածում է ունեցել ամբողջ աշխարհում: Հյուրն է՝ գԺրող Վահան Տեր-Ղազարյանը:

«Ձայն Արարատի»-37  Հայոց Նահապետական ընտանիք. ինչպե՞ս վերադառնալ արմատներին
«Ձայն Արարատի»-37 Հայոց Նահապետական ընտանիք. ինչպե՞ս վերադառնալ արմատներին

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» 37-րդ թողարկումը նվիրված է հայոց նահապետական ընտանիքներին: Հաղորդման ընթացքում փորձում ենք պարզել, թե ինչու են այսօր վերացել նահապետական ընտանիքները, ինչպես խուսափել արևմտյան բարքերի ներթափանցումից, այսօրվա համահարթման գործընթացներն ինչ ազդեցություն ունեն ընտանիք երևույթի վրա և վերջապես ինչպես վերադառնալ արմատներին և ապրել մեր պապերի պես հայեցի: Եվ որ ամենակարևորն է՝ ընտանիքը պետության և հասարակության հայելին է: Հյուրն է՝ պատմաբան Գուրգեն Կարապետյանը:

«Ձայն Արարատի»-39  Ինչպես են աղավաղում հայ հասարակությունը
«Ձայն Արարատի»-39 Ինչպես են աղավաղում հայ հասարակությունը

«Ազատ Ձայն» լրատվական «Ձայն Արարատի» հաղորդաշարի 39-րդ թողարկման ընթացքում կխոսենք ընտանիքում, հասարակության մեջ կնոջ և տղամարդու դերի մասին: Այսօր փորձում են հավասարեցնել այս երկու սեռերը՝ հակադրվելով բնությանը, բայց արդյո՞ք իրականում հնարավոր է հավասարության նշան դնել կնոջ և տղամարդու միջև: Արդյո՞ք մեզ հարկավոր է կնոջը վերագրել այն բոլոր պարտականությունները, ինչ որ տղամարդու վրա էր մինչ այդ: Ինչու են փորձում հայկական միջավայր մտցնել մայրիշխանությունը՝ տղամարդուն զրկելով այդ դերից, ինչո՞ւ են միայնակ մայրերն օր օրի ավելանում: Ֆեմինիստական շարժումների երտևում ո՞վ և ի՞նչ է կանգնած: Ի վերջո, հայկական ընտանիքներում հայ կնոջ և մոր դերն ինչպիսի՞ն պետք է լինի: Մեր հյուրն է պատմաբան Գուրգեն Կարապետյանը:

 

 

 

 

«Ձայն Արարատի» -40    Հայոց  Հնագույն արժեհամակարգեր
«Ձայն Արարատի» -40 Հայոց Հնագույն արժեհամակարգեր

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 40-րդ թողարկումը նվիրված է հայոց հնագույն արժեհամակարգերին: Պարզվում է՝ արմենոիդները հնագույն աշխարհում համարվել են ազնվականներ, բացի այդ՝ հայտնաբերվել են որոշակի գանգեր Հայկական լեռնաշխարհի հարակից շրջաններից, որոնք շատ նման են եղել արմենոիդ մարդաբանական տիպին և հիմնավորապես պատկանել են տվյալ տարածաշրջանի վերնախավին: Պազվում է՝ հազարամյակներ առաջ մեր հարևանները հատուկ կաղապարների միջոցով փորձում էին իրենց գլխի կառուցվածքը նմանեցնել հայերին: Հայկական լեռնաշխարհը համարվել է նաև «Աստվածային օրենքների» երկիր և այդ մասին գրել են ոչ միայն Հայկական լեռնաշխարհից դուրս եկած շումերները, այլև արաբները: Այս հետաքրքիր փաստերը կներկայացնի գրող Արծրուն Պեպանյանը: