Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները՝ երկար, հագեցած, արդյունավետ
29/03/2019 19:26

Այսօր Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում երևանյան ժամանակով 14:00-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը։
Սկզբում հանդիպումն ընթացավ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Ընդլայնված հանդիպմանը հաջորդել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը: Երեք ժամ անց նրանց կրկին միացան ԱԳ նախարարներն ու համանախագահները:
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանդիպումը նորմալ է անցել, իսկ Ալիևը կոչ արեց սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամեն բան կպատմեն»։
Այնուհետև «Բրիստոլ» հյուրանոցից դուրս եկավ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, որը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին. «Առանց մեկնաբանության»,- ասաց նա։
«Երկար, հագեցած, արդյունավետ հանդիպում էր։ Հույս ունենք, որ այս ամենը շարունակություն կունենա»,- այսպես մեկնաբանեց հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեփան Վիսկոնտին։
Հարցին՝ ե՞րբ կլինի հաջորդ հանդիպումը, նա պատասխանեց. «Կիմանաք, երբ նախագահն ու վարչապետն ասեն դրա մասին»:
Related
Նժդեհի արձանն ապամոնտաժել են լարվածությունը թուլացնելու նպատակով. մեկնաբանում է եկեղեցին02/12/2019 21:32
Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը27/11/2019 15:26
Ադրբեջանի բանակում կտտանքների միջոցով փնտրել են Հայաստանի օգտին լրտեսների. BBC27/11/2019 15:11
Հունանյանի և Բաբաջանյանի զրույցը չի ձայնագրվել27/11/2019 12:30
Բուլղարիայում ՀՀ դեսպանը՝ համայնքի կազմակերպած միջոցառմանը Արցախի դրոշի պատճառով չմասնակցելու մասին24/11/2019 21:06
ԱԳՆ-ն չի մեկնաբանում Զախարովայի՝ Ղարաբաղից «տեղահանվածների» վերադարձին վերաբերող հայտարարությունը24/11/2019 10:38
ՀՀ և Արցախի լրագրողներն այցելել են Բաքու23/11/2019 17:21
Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել18/11/2019 22:04
Սոլովյովը քննադատել է ԱՄՆ–ին` Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը տապալելու համար15/11/2019 21:36
Եկեք պարզենք, Մադրիդյան սկզբունքները որտեղ են կանգնած․ Փաշինյան13/11/2019 16:12
Վազգեն Մանուկյանը դուրս է գալիս Հանրային խորհրդից13/11/2019 15:30
ՌԴ Արմավիր քաղաքում պաշտոնյան սև ներկով պղծել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը13/11/2019 15:26