Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցերին

07/06/2019 19:21

Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ սադրիչ հարց ուղղեց ադրբեջանցի մի լրագրող: Հարցերից մեկը վերաբերում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին այցի ժամանակ ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին լուրին:

Փաշինյանը պատասխանեց, որ երբ ադրբեջանական կողմում հայտարարեցին մայորի մահվան մասին, հայկական կողմը, ստանալով այդ տեղեկությունը, այն փոխանցեց համանախագահներին:

«Մենք ստուգեցինք, պարզվեց՝ հայկական կողմից այդ օրը ոչ մի կրակոց չի եղել: Մենք անգամ ստուգեցինք զինծառայողների բոլոր զենքերը: ԼՂ իշխանությունները հաստատեցին, որ կրակոց չի եղել, հակառակը՝ այդտեղ Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ էին: Մենք անգամ տեսանյութ ենք փոխանցել, որ ցույց են տալիս՝ ադրբեջանական ուժերն այդ հատվածում կրակում են: Մենք տեսանյութ ենք փոխանցել համանախագահներին ու ադրբեջանական կողմին, որ ցույց է տալիս՝ այդ ժամանակ հայկական կողմից ոչ մի կրակոց չի եղել, բայց չնայած դրան՝ հաջորդ օրը ԼՂ ՊԲ զինծառայողը ադրբեջանական դիպուկահարի կրակոցից մահացել է: Իրականությունը սա է»,- ասաց նա:

ՀՀ վարչապետը նշեց, որ Դուշանբեի պայմանավորվածություններից հետո արդեն զոհեր են գրանցվել: Ըստ Փաշինյանի, պետք է քննարկել այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել դեռ 2016 թ. Վիեննայում, ապա մասնավորեցրեց՝ խոսքը վերաբերում է հակամարտության գոտում հրադադարի խախտման հետաքննությունների մեխանիզմին:

Փաշինյանը տեղեկացրեց՝ ԼՂ և ՀՀ կառավարությունը կողմ են, պատրաստ են ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմին:

«Ես համաձայն եմ, որ նման դեպքերը բացասաբար են ազդում, ու դրանցից խուսափելու համար պետք է կոնկրետ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել»,- ասաց վարչապետը:

«Ադրբեջանում շատ են ասում, թե ԼՂ տարածքը օկուպացված է, ինչպե՞ս կարող են տարածքը օկուպացնել մարդիկ, որ ծնվել են այդտեղ, իրենց պապերն ու պապերի պապերն են ծնվել ու ապրել այդտեղ: Ինչպե՞ս կարելի է օկուպացնել տարածքը, որտեղ դարերով ապրել են այդ մարդիկ: Հայաստանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ ԼՂ անվտանգության երաշխավորն է, քանի որ, ցավոք, եթե այդ անվտանգության երաշխավորը չլինի, ԼՂ բնակիչները, քաղաքացիներն այլ երաշխիքներ չունեն»,- ասաց նա:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`