Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

15.000 տոննա շաքարավազի դեֆիցիտն արհեստական է եղել

13/05/2014 16:02

15.000 տոննա շաքարավազի դեֆիցիտն արհեստական է եղել

 «Հայաստանում եռամասյակում շաքարավազի սպառումը մոտ 20 հազար տոննա է։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 523,5 տոննա շաքարավազ»,-հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ համեմատելով ներկա և նախկին թվերը, ստացվում է, որ մեր երկրում շաքարավազի դեֆիցիտը կազմել է մոտ 15 հազար տոննա, այսինքն՝ հունվար, մարտ ամիսներին մեզ չի բավականացնի 15 հազար տոննա շաքարավազ, բայց Հայաստանում այդպես էլ չեն նկատվել շաքարավազի հերթեր:

«Պաշոտանական վիճակագրությամբ հունվար-մարտ ամիսներին ընդհանրապես շաքարավազ չի արտադրվել, փոխարենը ներկրավել է 30. 807 տոննա շաքարի հումք։ Այսինքն՝ հումք ներկրվել է, բայց շաքար չի արտադրվել։ Այստեղից չե՞ք կարող արդյոք եզրակացնել, որ շաքարի հումքի հետ ներկրվում է շաքարավազ և այսպես արվում է, որպեսզի մաքսատուրքեր, հարկեր չառաջանան։ Սա միլիոնավոր, միլիարդավոր դրամների շրջանառություն է և նույնիկ պաշտոնական վիճակագրությամբ երևում է, որ այստեղ մենք գործ ունենք կոռուպցիոն հսկայական ռիսկերի հետ»,-ասաց նա։

 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`