Ի՞նչ կարող ենք սպասել ցեղասպանության իրողությունը ժխտող ազգի զավակներից. Թուրք գրող
19/04/2014 02:03

Ստամբուլում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթը հրապարակել է թուրք գրող, «Վտանգավոր հակումներ» գրոի հեղինակ Փերիհան Մաղդենի հետ մի հարցազրույց, որտեղ գրողը խոսել է նաև Հայոց ցեղասպանության թեմայի և Անկարայի ավանդական ժխտողական քաղաքականության մասին: Խոսելով թուրքերի` ցեղասպանությունը ժխտելու անամոթությունից` Մաղդենը պատմել է իր ու դստեր հետ կապված մի դրվագի մասին:
«Մի բանից բարկացել էի, կատաղությունից բղավում էի, թե լավ ախր ո՞նց չեն տեսնում, ո՞նց չեն հասկանում: Աղջիկս այդ պահին ինձ ասաց. «Մայրի՛կ, իսկ դու ի՞նչ էիր սպասում Հայոց ցեղասպանությունը չընդունող, փաստը տեսնել չցանկացող մարդկանցից»: Իսկապես, ի՞նչ կարող ենք սպասել ցեղասպանության իրողությունը ժխտող ազգի զավակներից: Ասել է թե փողոցի մեջտեղում մի դիակ կա, ու մենք ավտոմեքենաներով վրայով գնում-գալիս ենք: Ու քանի դեռ ոչ սգում ենք, ոչ առերեսվում եղածի հետ, առաջ գնալ չենք կարողանա»:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի 2015-ից, հնարավո՞ր է, որ 100 ամյակին Թուրքիան կառերեսվի Հայոց ցեղասպանության հետ, թուրք գրողը բացասական պատասխան է տվել:
«Ըստ իս` մենք դեպի ավելի վատն ենք գնում: Իմ կարծիքով` իշխող կուսակցությունը և քեմալիստները դրսևորում են իրենց վատ կողմերը միայն, ինչի հետևանքով հասել ենք վատ հանգրվանի: Երկու ճամբարում էլ քենն ու ատելությունը ահագնացել է: Այդ իսկ պատճառով պատմության հետ առերեսվելը հնարավոր չեմ դիտում: Հայերի հետ կապված այդ հարցը մեր կյանքում եղած սև ճեղքն է: Առանց այդ ճեղքը փակելու չենք կարող առաջ շարժվել: Մեր առաջ հոգևոր անդունդ կա»,- նշել է Փերիհան Մաղդենը:
Related
Վանի թագավորությունում կին մարտիկներ կային. Forbes27/11/2019 20:15
Նախամաշտոցյան հայերենը շումերական սեպագրերում. Ալբերտ Մուշեղյան15/11/2019 21:50
04/11/2019 23:36
Մարդինում 11 հազարամյա վաղեմության տաճար են հայտնաբերել. այն Պորտասարի կրկնօրինակն է02/11/2019 18:50
Էրզրումում փորձել են ոչնչացնել հայոց Մենուա արքայի 3000-ամյա արձանագրությունը28/10/2019 23:11
A water reservoir found from Erebuni fortress12/10/2019 15:56
Առաջին անգամ սինթետիկ ներկ օգտագործվել է Վանի թագավորությունում28/08/2019 22:35
Խարբերդում 1700-ամյա վաղեմության սառնարան է հայտնաբերվել31/07/2019 23:10
Ուրֆայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին ավերվում է31/07/2019 16:27
Սեբաստիայի հայկական եկեղեցին թանգարան կդառնա29/07/2019 14:24
We are our only saviors and we have to realize that. Vahan Setyan10/04/2016 01:18
“Voice of Ararat”-32 King Pap (Program)30/07/2014 20:55
Most read
Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է. Ես չեմ թույլ տա, որ ոստիկանությունն իմ խոսակցությունները գաղտնալսի․ Խառատյան
11/12/2019 13:22
Կարեն Կարապետյանը ՌԴ կառավարությունում աշխատանքի է անցել
12/12/2019 22:53
ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու հարցը
09/12/2019 18:14
ԱԺ-ն ընդունեց ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու նախագիծը
10/12/2019 11:55