Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Տեսել եմ` ինչպես են ինչ-որ հասկացություններով մարդկանց ոչնչացնում. Փաշինյանը` բանակում զոհերի մասին

12/02/2020 19:21

Տեսել եմ` ինչպես են ինչ-որ հասկացություններով մարդկանց ոչնչացնում. Փաշինյանը` բանակում զոհերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ բանակում արձանագրվող մահվան դեպքերին: 

«Այսօր մանրամասն զրույց ենք ունեցել և պաշտպանության նախարարի, և Գլխավոր շտաբի պետի հետ: Իհարկե, ցանկացած դեպք շատ մեծ խնդիր է մեզ համար, կարծում եմ՝ առաջին հերթին պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի համար: Ընդհանուր իմ տեսակետը հետևյալն է՝ այդ խնդրի խորքը հասկանալու համար մենք պետք է գնանք և տեսնենք, թե մեր բակերում, դպրոցներում մեր երեխաներն իրար հետ ինչպես են շփվում: Ես այս վերջում զարմացա, երբ իմացա, որ ընդհուպ ԱԺ պատգամավորներ ինչ-որ միջավայրերի մասին խոսելիս ասում են՝ գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների ու ինքնության պահպանման համար շատ կարևոր է: Ես զարմացած եմ»,- նշեց նա:

Փաշինյանն ասաց, որ իր վարչապետ դառնալուց հետո բանակում վարտիքները փոխելու խնդիր են դրել, վարտիքները փոխվեցին, հետո լվացքի մեքենաներով ապահովեցին զորամասերը: 

«Հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար խնդիր է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ: Դուք հասկանո՞ւմ եք սա ինչ խնդիր է: Եվ եթե հանկարծ զինվորներից մեկը կրի մի վարտիք, որը լվացքի մեքենայի մեջ է հայտնվել ուրիշի վարտիքի հետ, դա կարող է այդ զինվորի հետ մեծ պարզաբանումներ առաջացնելու խնդիր ստեղծել: Այսօրվա քննարկման հիմնական խնդիրն այն է, որ մենք մինչև գենետիկ մակարդակում պետք է այդ խնդիրն ախտորոշենք: Իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է: Այստեղ ես կասկած չունեմ: Քանի որ ես քրեակատարողական հիմնարկում եղել եմ, տեսել եմ, թե ինչպես են ինչ-որ հասկացություններով մարդկանց ոչնչացնում ոտքի վրա, ջարդում, սարքում հողին հավասար»,- ասաց նա:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`