Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Վրաստանի հայալեզու դասագրքերում՝ ադրբեջաներեն գրառումներ (լուսանկարներ)

20/09/2019 16:41

Վրաստանի հայալեզու դասագրքերում՝ ադրբեջաներեն գրառումներ (լուսանկարներ)

Սեպտեմբերի 16-ին Վրաստանում մեկնարկեց 2019-2020 ուսումնական տարին: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ դպրոցները նոր տպագրված դասագրքեր են ստացել: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիա»-ն:

Հայալեզու դպրոցից «Ալիք մեդիային» լուսանկարներ են տրամադրել, որտեղ երևում է, որ հայալեզու դասագրքում որոշ դասեր կամ դասից ինչ-որ հատված ադրբեջաներենով է: Հետևյալ նկարում 9-րդ դասարանի պատմության դասագիրքն է:

Հետաքննող լրագրողին ադրբեջանաբնակ գյուղերի դպրոցների աշակերտները հայտնել էին, որ նման բան դեռևս չեն տեսել:

«Գրքիս մեջ նման բան չկա: Չեմ էլ լսել, թե արդյոք անցած տարիներին եղել է»,- «Ալիք մեդիային» հայտնել է Մառնեուլիի Թաքալո գյուղի 9-րդ դասարանի աշակերտը` չցանկանալով ներկայանալ:

Նյութի հեղինակի հավաստմամբ՝ կապ է հաստատվել նաև Վրաստանի տարբեր շրջանների հայաբնակ գյուղերի դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ, որոնց հետ զրույցից պարզ է դարձել, որ նման դեպք դեռևս չի գրանցվել:

«Խմբագրությունից էլ ասացին, որ մինչ այս նման հարցով իրենց ոչ ոք չի դիմել, սակայն նախկինում էլ եղել են նման դեպքեր»,- գրում է պարբերականը:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`