Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը դրական էր․ Մոգերինի

04/04/2019 20:50

Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը դրական էր․ Մոգերինի

Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը հույս է տալիս Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման առումով: Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության դեկավար Ֆեդերիկա Մոգերինին։

«Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը դրական էր: Այն հունվարին կայացած Փարիզյան համաձայնագրի, բարձր մակարդակի շփումների, հրադադարի խախտումների զգալի կրճատման ֆոնին մեզ հույս է տալիս, որ գործընթացը կարող է առաջ շարժվել, և որ երկու երկրները կկատարեն պարտավորությունները և պատրաստ կլինեն առանց նախապայմանների բանակցությունների»,- հայտարարել է միջազգային կառույցի ներկայացուցիչը:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`