14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Վանում 5000 տարի շարունակ պահպանվել են շինարարական ավանդույթները

04/08/2018 22:16

Վանում 5000 տարի շարունակ պահպանվել են շինարարական ավանդույթները

Վանի Համալսարանի պատմության և հնագիտության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Էրքան Քոնյարը նշում է, որ Վանի բերդի տարածքում կատարած պեղումների արդյունքում բացահայտվել է, որ Վանի գյուղական հին տներն ունեն նույն կառուցվածքն ինչ 5000 տարի առաջ էր: Այս մասին հայտնում է arkeolojihaber.net կյաքը:

Քոնյարը պնդում է, որ շուրջ 9 տարի Վանի ամրոցի տարածքում կատարած պեղումների արդյուքնում պարզվել է, որ Վանում ավանադական շինարարական մեթոդները գրեթե չեն փոխվել. «Այսօր տեսնում ենք, որ Վանի գյուղերի տների կառուցման մեթոդն ունի 5000-ամյա վաղեմութուն»:

Մշակույթի և տուրիզմի մարզային բաժնի տնօրեն Մուզաֆեր Աքթույի խոսքով՝ պեղումները ամենակարևոր աշխատանքներն են, որ անցյալը կապում են ապագային: «Այս պեղումներն իրականացվել են Վանի թանգարանի վերահսկողության ներքո: Հայտնի է, որ Վանի ամրոցն ունի ավելի քան 5000 տարվա պատմություն: Շուրջ 9 տարի տևած պեղումների արդյունքում բացահայտված նմուշները հանձնվել են թանգարանին»,- շեշտել է Աքթույը:

«Նույնատիպ տներ էին կառուցում»

Պեղումներին մասնակցում է 50 հոգուց բաղկացած գիտնականների խումբ, ովքեր ժամանել են աշխարհի 10 երկրներից: «Այս տարի կենտրոնանալու ենք Վանի ամրոցի վրա: Կատարած աշխատանքների արդյունքում մենք կարող ենք արձանագրել, որ տների և շենքերի կառուցման ավանդույթները, որ վանեցիները կիրառել են 3500 տարի առաջ մինչև 20-րդ դարի սկիզբ նույնությամբ շարունակվել է: Այն ժամանակ կիրառել են քար, աղյուս, կառուցել են մեկ հարկանի շինություններ: Ավանդական շինարարական մեթոդները չեն փոխվել: Այսօր մենք տեսնում են նույնատիպ տներ Վանի գյուղերում, ինչպիսիք որ եղել են 5000 տարի առաջ: Տեսնում ենք, որ նրանք 5000-6000 տարի շարունակ նույնատիպ տներ են կառուցել»,- ասել է Էրքանը:

Գիտնականի խոսքով՝ հետագա պեղումները թույլ կտան ավելի շատ նյութ հավաքել վաղ Բրոնզե դարի պատմության մասին, ինչը թույլ կտա խորապես հասկանալ այն ժամանակվա նիստ ու կացի գաղտնիքները և մարդկանց կենսակերպը:

 «Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:


 



SHOWED 1776

Վանում 5000 տարի շարունակ պահպանվել են շինարարական ավանդույթները Վանում 5000 տարի շարունակ պահպանվել են շինարարական ավանդույթները

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`