Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Ստամբուլի հայկական Խորենյան դպրոցի շենքը կարող է հյուրանոցի վերածվել

05/11/2018 21:27

Ստամբուլի հայկական Խորենյան դպրոցի շենքը կարող է հյուրանոցի վերածվել

Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանում գտնվող պատմական հայկական Խորենյան տարրական դպրոցի շենքը կարող է վերանորոգվել։

Ֆաթիհի Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցուն կից 1821թ․ բացված տարրական դպրոցի շենքն արդեն քառորդ դար է՝ անմխիթար վիճակում է։ Քարե շինության պատերը ճաքճքել են, ներսը աղբանոցի է վերածվել։ Կառույցը ներկայումս անտունների ապաստանն է դարձել։

Պատմական կառույցի վերականգնման նպատակով հաուկ նախագիծ է մշակվել, սակայն այն արդեն չորս տարի պատասխանի է սպասում։ Նախագծի հաստատման դեպքում պատմական հայկական դպրոցը կվերածվի հյուրանոցի։

Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցուն կից Խորենյան դպրոցի և գերեզմանոցի հիմանդրամի երկրորդ նախագահ Արամ Կուրանը տեղեկացրել է, որ դպրոցի շենքը 18 տարի ժամկետով վարձակալության է տրվել մի մասնավոր ընկերության։

Նրա խոսքով՝ այդ ընկերությունը մտադիր է շենքը վերանորոգել և հյուրանոցի վերածել։ Սակայն համապատասխան նախագիծը արդեն չորրորդ տարին է՝ սպասում է հաստատման։ Կուրանի կարծիքով, եթե նախագիծը կյանքի կոչվի, դա շահութաբեր կլինի թե՛ Թուրքիայի տնտեսության համար, և թե՛  հայկական հիմնադրամի համար։

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`