«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սուրեն Պապիկյանը խնդրահարույց է համարում մարզպետի կողմից աշխատավարձի 104,5 տոկոսի չափով պարգևավճարի սահմանումը

21/01/2019 19:18

Սուրեն Պապիկյանը խնդրահարույց է համարում մարզպետի կողմից աշխատավարձի 104,5 տոկոսի չափով պարգևավճարի սահմանումը
Խիստ խնդրահարույց եմ համարում Արարատի մարզպետի կողմից դրույքաչափի 104,5 տոկոսով պարգևավճարի սահմանումը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«100-ը թույլատրելի է օրենքով, 104,5-ի 4,5-ը խնդրահարույց է: Ինչի հետ կապված ես մարզպետի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, կարծում եմ՝ լիազոր մարմինն այս խնդրի հետ կապված քայլեր կձեռնարկի, կամ գոնե պարզաբանում կտա: Օրենքն արգելում է վերադարձնելը, եթե անգամ ուզենա, չի կարող անել, կարող է ստանալ, նվիրել մանկատանը, դա մարզպետի հայեցողությամբ կլինի: Իրավական փոքրիկ խնդիր կա, որը կկարգավորվի»,-շեշտեց նա:

Սուրեն Պապիկյանը կարծում է, որ խնդիրը կապված է կա՛մ չիմացության, կա՛մ էլ ստորին օղակների պաշտոնյաների անբարեխիղճ լինելու հետ:

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի պարգևատրումներին, ապա Սուրեն Պապիկյանը նշել է.

«Սյունիքի մարզպետն արդեն իսկ պարզաբանում տվել է, իրավաբանական ոչ մի խնդիր չկա, ինչ վերաբերում է 6-ամսյա պաշտոնավարման ժամկետին, ապա դա վերաբերում է քաղաքացիական ծառայողներին, այն պաշտոնը, որը զբաղեցնում է մարզպետը, հայեցողական է, և նրանց այս օրենքը չի վերաբերում»:

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետը 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում՝ իրեն, պարգևատրել է 104.5% դրույքաչափով:

Արարատի մարզպետի հիմնական աշխատավարձը 661,400 դրամ է: 104.5%-ի դեպքում պարգևատրման չափը կազմում է 691,163 դրամ: Տեղակալների հիմնական աշխատավարձը կազմում է 529,120 դրամ, պարգևատրվել են 552,930 դրամով:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`