Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Բանաձեւի հեղինակ սենատորն արտասվում է Հայոց ցեղասպանության մասին խոսելիս

Բանաձեւի հեղինակ սենատորն արտասվում է Հայոց ցեղասպանության մասին խոսելիս

Սուրբ Ղազարը ջրի տակ է հայտնվել

13/11/2019 22:48

Սուրբ Ղազարը ջրի տակ է հայտնվել
Վենետիկում տեղի է ունեցել վերջին 50 տարվա ընթացքում ամենամեծ ջրհեղեղը: Այն հեղեղել է քաղաքի 80%-ը, և արդեն երկու մարդու կյանք է խլել:

Երեքշաբթի օրը ջրի մակարդակը բարձրացել է մինչև 187 սանտիմետր (130 սմ-ը համարվում է կրիտիկական): Հիմնական տեսարժան վայրերից մեկը՝ Սուրբ Մարկոսի հրապարակը, հայտնվել է ջրի տակ, քաղաքային տրանսպորտը սկսել է աշխատել ընդհատումներով:

Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզին ևս տուժել է ուժեղ ջրհեղեղից: Կղզու հայկական եկեղեցու հիմքը հայտնվել է ջրի տակ:

Բացի դրանից՝ կղզու ափին խարսխված «Արմենիա» նավը հարվածել է կառամատույցին: Դրանով մի քանի տարի առաջ հայ նավաստիները ճանապարհորդել էին ողջ աշխարհում:

Իրավիճակը համարվում է աղետալի. եթե ջրի մակարդակը երկու օրվա ընթացքում չընկնի, ապա կղզին կարող է լիովին անցնել ջրի տակ:

Մխիթարյան միաբանության եկեղեցու պահոցներում կա շուրջ 150,000 անուն գիրք, ինչպես նաև 4,000-ից ավել հայկական ձեռագրերով, վարդապետների կողմից հավաքած և նվեր ստացած Արաբական, հնդկական և Եգիպտական արվեստի փաստաթղթերով հարուստ թանգարան։
 
Քիչ առաջ պատմաբան Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց հետևյալը. «Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզին նույնպես հեղեղվել է, բայց ինչպես այնտեղից Հայր Համազասպն է գրում՝ «Մեր բոլոր հայրենակիցներուն եւ բարեկամներուն կ՚ուզենք ապահովցնել, որ վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը եւ դիւանը անվնաս մնացին»։
 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`