Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Սահմանադրությունը գլոբալ փոփոխությունների կարիք չունի. Նիկոլ Փաշինյան

02/12/2018 18:45

Սահմանադրությունը գլոբալ փոփոխությունների կարիք չունի. Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ պետք է ՀՀ Սահմանադրությունը գլոբալ փոփոխությունների ենթարկել, սակայն, ըստ նրա՝ մի քանի դրույթներ խնդրահարույց են: Փաշինյանը նշեց, որ իրենց նախընտրական ծրագրում Սահմանադրության գլոբալ փոփոխության մասին ոչինչ չեն գրել, որովհետև Սահմանադրություն փոխելը և պետական կառավարման համակարգ փոխելը պետք է արդարացված լինի:

«Պատկերացնում եք՝ ամեն ընտրությունից հետո գալ, Սահմանադրություն փոխել: Հիմա այս սահմանադրությունը ընդունվել է և ընդամենը 7 ամիս է ուժի մեջ: Եկեք թողենք, մի քիչ աշխատի: Եթե տեսնենք, որ պետք է կառավարման խորհրդարանական համակարգը փոխել և նորից վերադառնալ նախագահական համակարգին, իհարկե, մենք կաշկանդված չենք այդ հարցում: Եթե ժողովուրդը դա ցանկանա, մենք դա կանենք»,- ասաց Փաշինյանը:

 

Միևնույն ժամանակ վարչապետի պաշտոնակատարը կարծում է, որ Սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք պարտադիր պետք է փոխել:

«Օրինակ՝ Սահմանադրությամբ ասվում է, որ Ազգային ժողովի պատգամավոր և նախարար կարող են լինեն այն մարդիկ, ովքեր վերջին չորս տարում եղել են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում: Եթե պատգամավորի դեպքում այս մոտեցումը համարում ենք արդարացված, գործադիր իշխանության պարագայում, կարծում ենք, որ սա որոշակի սահմանափակումներ է դնում սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգ ներգրավելու համար: Մենք պետք է մտածենք, որ նույնիսկ պատգամավորի դեպքում կարելի է մտածել՝ արժի՞ փոխել, թե՝ չփոխել»,- նկատեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ պետք է նաև լուրջ քայլեր ձեռնարկվեն կառավարման համակարգում հակակշիռների և փոխզսպումների հստակ մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, սակայն, դա այնպես անել, որ չխախտվի համակարգի ուղղաձիգ բուրգը և հստակ լինի, թե ով է երկրի ղեկավարը:

«Շատ են ասում այն մասին և ես նույնպես, որ այս Սահմանադրությունը սուպերվարչապետական Սահմանադրություն է, և մենք, իհարկե, շատ լուրջ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի հակակշիռների և փոխզսպումների հստակ մեխանիզմ ունենանք, որպեսզի մեր երկրում բռնապետություն և անձնիշխանություն հաստատելու բոլոր հնարավորությունները վերանան և սահմանափակվեն: Բայց այս նպատակի հետևից գնալիս պետք է ուշադիր լինել մեկ ուրիշ հարցում: Շատ կարևոր է չխախտել իշխանության ուղղաձիգ բուրգը, որովհետև երկիրը պետք է լինի կառավարելի: Չի կարող պետությունում լինել այնպես, որ հստակ չլինի, թե ով է երկրի ղեկավարը: Դա պոտենցիալ ճգմաժամ է երկրի համար և դա անընդհատ ցնցումների առիթ կարող է հանդիսանալ: Այո, այս Սահմանդրությամբ հստակ է, որ երկրի ղեկավարը վարչապետն է, բայց ես համաձայն եմ, որ պետք է լինի փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմ, որպեսզի իշխանության տարբեր թևեր իրար կարողանան վերահսկել»,- եզրափակեց Փաշինյանը:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`