Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Ռուսները կկարողանան մուտք գործել ԱՄՆ ֆինանսավորմամբ ստեղծված բիոլաբորատորիաներ. Կոմերսանտ

28/10/2019 22:36

Ռուսները կկարողանան մուտք գործել ԱՄՆ ֆինանսավորմամբ ստեղծված բիոլաբորատորիաներ. Կոմերսանտ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերին այցելելու է Հայաստան: «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ այցի ընթացքում ստորագրվելու է հուշագիր, որը ռուսաստանցի մասնագետներին երաշխավորում է մուտք դեպի «Պենտագոնի փողերով Հայաստանում ստեղծված բիոլաբորատորիաներ»:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է Միացյալ Նահանգներին ռուսական սահմաններին մոտ այդ երկրի «ռազմական կենսաբժշկական գործունեության» համար և խոստացել է հասնել այն բանին, որ հարևան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունը դառնա բաց:

Մեկ այլ աղբյուր թերթին հաստատել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է և անցնում է միջգերատեսչական համաձայնեցման գործընթաց: Նա բացատրել է, որ հուշագիրը նախատեսում է երկու երկրների միջև համագործակցություն կենսաբժշկական ոլորտում: Բիոլաբորատորիաներ կկարողանան այցելել Ռուսաստանի առողջապահության և պաշտպանության նախարարությունների մասնագետները:
 
 ԱՄՆ փողերով արդիականացված լաբորատորիաները, որոնք իրականացնում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրում են վիրուսներն ու շտամները, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:
 

Ի դեպ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը նշել էր, որ կենսաբանական լաբորատորիաներում աշխատում են բացառապես հայ մասնագետներ:

«Լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ունեն քաղաքացիական բնույթ: Հայաստանի դեպքում խոսք չկա ռազմական ներկայության մասին»,- ասել էր Նաղդալյանը:

Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը երկխոսություն են վարում Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների ներկայությունը բացառող համաձայնագիր մշակելու վերաբերյալ:

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ անձամբ իր հանձնարարականով ռուս մասնագետները բիոլաբորատորիաներ մուտքի թույլտվություն են ստացել:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`