Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Ռուսաստանից զինվորական մեծ պատվիրակություն կմեկնի Անկարա

28/10/2019 17:13

Ռուսաստանից զինվորական մեծ պատվիրակություն կմեկնի Անկարա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Սոչիում կայացած հանդիպումից և հուշագրի ստորագրումից հետո թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ-ից զինվորական մեծ պատվիրակություն է պատրաստվում մեկնել Անկարա: Գրում է ermenihabe-ը:

Թուրքիայի իրականացրած «խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում Ռուսաստանի հետ ստորագրված հուշագրի համաձայն՝ 150 ժամվա ընթացքում ռուսական ռազմական ոստիկանությունը և Սիրիայի սահմանապահ ուժերը պետք է մտնեին թուրք-սիրիական սահմանի սիրիական այն հատվածները, որոնք դուրս են մնացել հիշյալ ռազմագործողության շրջանակներից։ Իսկ նպատակը պիտի լինի YPG-ի ուժերին և նրանց զենքերը Թուրքիայի սահմանից 30կմ խորությամբ դուրս բերելն ապահովելը: Այսպիսով, հոկտեմբերի 29-ին լրանում է հուշագրում ամրագրված 150 ժամը և Թուրքիայի անվտանգության մարմինները լրատվամիջոցների հայտնել են ռուսական պատվիրակության մոտալուտ ժամանման մասին։

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`