«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Պատմական Եղեգիս քաղաքը շարունակում են քանդել (տեսանյութ)

25/05/2019 15:43

Պատմական Եղեգիս քաղաքը շարունակում են քանդել (տեսանյութ)

Վայոց Ձորի մարզի պատմական Եղեգիս քաղաքում շարունակում է ծանր տեխնիկա աշխատել՝ չնայած համայնքապետարանից և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից ստացված գրության, որ պետք է կասեցնել հնավայրում քարհանքի աշխատանքը, մինչև տեղանքին կարգավիճակ կտան: Այս մասին ահազանգում է մարզի բնակիչ Մարատ Զաքարյանը:

Զաքարյանն իր նկարահանած տեսանյութում նշում է, որ տարածքում երեսուն տարի շարունակ գործող արտադրամասը հանքից քարերը վերածում է ավազի և քանդելով հնավայրը:

Զաքարյանի խոսքով՝ մեկ ամիս առաջ ահազանգել է Վայոց Ձորի հուշարձանների  պահպանության մարզային գրասենյակի պետ իր դիմումներին ի պատասխան գրություն է ստացել աշխատանքները կասեցնելու մասին, բայց հանքը շարունակում է գործել և ավերել հնավայրը:

Նշենք, որ միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։

Գյուղի Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 1703 թվականին ավելի հին եկեղեցու ավերակների վրա, իսկ սուրբ Կարապետ, Զորաց եկեղեցիները 13-րդ դարի կառույցներ են։ Հատկանշական է, որ Զորաց եկեղեցում է կատարվել ռազմի դաշտ մեկնող զորքի երդման և օրհնության արարողությունները։

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`