Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Պայթյուն Ադրբեջանին զենք վաճառած իսրայելական ընկերության գործարանում

16/07/2019 16:35

Պայթյուն Ադրբեջանին զենք վաճառած իսրայելական ընկերության գործարանում

Իսրայելում պայթյուն է տեղի ունեցել ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի գործարանում։ Այն գտնվում է մայրաքաղաք Թել Ավիվի մոտ գտնվող բնակավայրերից մեկում։ Միջադեպը եղել է Israel Military Industries (IMI) ընկերության՝ ծխագլանային նռնակների արտադրամասում, ինչի պատճառով էլ ծխի հսկայական սյուն է բարձրացել։

Փրկարարների հաղորդումների համաձայն՝ մարդկային կորուստներ չեն գրանցվել։ Նույնիսկ մեծ քանակի ծուխը, ըստ նախնական տվյալների, որևէ վնաս չի հասցրել արտադրամասի աշխատողներին։
 

Այս ընկերությունը զբաղվում է իսրայելական հրազենի հայտնի տեսականու՝ «Ուզի», «Գալիլ» ատրճանակների, «Տավոր» ավտոմատների, Ադրբեջանին վաճառված LAR-160 համազարկային կրակի ռեակտիվ կայանների և այլ սպառազինության, ինչպես նաև ծխաքողարկման վերը նշված միջոցների արտադրությամբ։

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`