Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Author :

Ժաննա Գալստյան

Չմոռանա՛ք երախտագիտաբար հարցնել թուրքին՝ Ո՞ՆՑ ԷՐ ՀԱՄԸ ԻՄ ՄՅՈՒՍ ՁԱԳԵՐԻ

19/01/2015 16:03

Չմոռանա՛ք երախտագիտաբար հարցնել թուրքին՝ Ո՞ՆՑ ԷՐ ՀԱՄԸ ԻՄ ՄՅՈՒՍ ՁԱԳԵՐԻ

Այսօր մամուլից տեղեկացա, որ Անգլիայի Միացյալ Թագավորության օժանդակությամբ, Հայաստանում իրականացվում է ապշեցուցիչ մի ծրագիր` «ԹՈՒՐՔԸ, ՈՐ ՓՐԿԵՑ ԻՆՁ»: «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն հավաքագրում է պատմություններ, որը հրապարակելու է թուրքերեն, անգլերեն և հայերեն լեզուներով՝ «100 ՏԱՐԻ … ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ» վերնագրով:

«Թուրքը, որ փրկեց ինձ» ծրագրի շրջանակներում հավաքագվրում են պատմություններ՝ ներկայացվելու են իրական մարդկանց պատմությունները, ում նախնիները վերապրել են Ցեղասպանությունը և փրկվել են թուրք հարևանի, ընկերոջ կամ իրադարձությանն ականատես հասարակ մարդու կողմից: Սակայն այս գրքում բացակայելու է "ցեղասպանություն" բառերզրը, բացակայելու են հաստատող փաստաթղթերը և այլն: 
Ինձ համար պարզ էր` Թուրքական կառավարության այս նոր ու լպրծուն ծրագրի նպատակայնությունը Ցեղասպանության 100-ամյա տանդեմին:

Բայց մի բան է, երբ կարդում ես ծրագրի մասին, մեկ ուրիշ բան է, երբ տեսնում ես այդ ծրագրի իրականացումը նույն օրը:

Եվ այսպես. այսօր էր, երբ ՖԲ-ի իմ էջում ես գրեցի հետևյալը՝

"Կարսեցի մայրս պատմում էր, որ գաղթի (տատիս լեզվով ասած՝ փախեփախի) ժամանակ, տատս ստիպված է եղել 2 օր մորս ու մորաքրոջս թողնել մի թուրք ընտանիքում, նրանց վճարելով 30-ական ոսկի յուրաքանչյուր երեխայի համար":

Եվ, ինձ համար անսպասելի, հավանաբար կամ արդե՛ն այդ ծրագրի գրանտների մեջ ներառված հայերից մեկը, կամ գուցե մեկը, որն ուզում է թոթափվել մեր պատմական ողբերգության ծանրությունից ու շտապ ցանկանում են եվրոպացի լիբերալ դառնալ, ինձ պատասխանեց հետևյալ տողերով՝
- Այստեղ դավաճանությունը ինչու՞մն է կայանում ... Մի՞թե մենք զրկված ենք երախտագիտության զգացմունքից այն մարդկանց հանդեպ, որոնք, անտեսելով իրական վտանգը իր անձի ու ընտանիքի հանդեպ, օգնության ձեռք է մեկնել կոտորածի դատապարտվածին: Վատի մասին խոսելիս լավը նշելը չէի համարի դավաճանություն:

Ես նրան պատասխանեցի՝
- Տղաս, վճարովի Երախտագիտություն չի լինում: Թուրքի այդ արարքը՝ արդեն առևտուր է: Վիճակից, առիթից օգտվելով՝ հարստանալու ձգտում:

Եվ նորից պատասխան հակահարված ստացա՝
- Ընդհակառակը, իսկական երախտագիտությունը վճարովի է լինում, մենակ այն պարզ պատճառով, որ առանց քեզ նեղություն տալով, ուրիշին լավություն չես անի ...

Ես սրտումս այրոց զգացի...Մեծ մորիցս ինձ փոխանցվեց նրա մինչՆախճիրյան ապրումը... 
Ուզում եմ այս նոր "լիբերալ" մտածողությամբ հայերին պատասխանել՝ ՉՄՈՌԱՆԱ'Ք ԵՐԱԽՏԱԳԻՏԱԲԱՐ ՀԱՐՑՆԵԼ ԹՈՒՐՔԻՆ` Ո՞ՆՑ ԷՐ ՀԱՄԸ ԻՄ ՄՅՈՒՍ ՁԱԳԵՐԻ:

Ժաննա Գալստյան

Ազգայնական 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`