Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Չէր կարող Վազգեն Սարգսյանը Մեղրիի հարց քննարկել, առանց Սամվել Բաբայանի հետ համաձայնեցնելու․ Սամվել Բաբայան

19/04/2019 15:53

 Չէր կարող Վազգեն Սարգսյանը Մեղրիի հարց քննարկել, առանց Սամվել Բաբայանի հետ համաձայնեցնելու․ Սամվել Բաբայան

Մեղրու հարցի մասին լսած չկամ: Ես այդ ժամանակ եղել եմ բանակի հրամանատար, առանց ինձ այս 110 կիլոմետրը կարողանալո՞ւ էին հանձնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հայտարարություններին, որ 1999 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ադրբեջանի հետ բանակցել է Մեղրին փոխանակելու հարցի շուրջ։

Բաբայանը նշեց, որ Մեղրին 49 կմ հատված ունի, իսկ Ղարաբաղի վերահսկողության տակ 110 կմ է․ «Ինձ հետ պետք է բանակցեին, չէ՞, իսկ ինձ հետ որեւէ մեկը չի բանակցել այդ հարցով: Մեղրու հարցի մասին լսած չկամ: Չի կարող Վազգեն Սարգսյանը Մեղրիի հարց քննարկի, առանց Սամվել Բաբայանի հետ համաձայնեցնելու: Ռոբերտ Քոչարյանը, իրենց ասելով, բանակցել է արտաքին ճակատում, հետո եկել Վազգեն Սարգսյանին տեղյակ է պահել, Վազգեն Սարգսյանից էլ իմացել է ձեր ասած անձնավորությունը: Շիրխանյան Վահանի տակ զորք կա՞ր, որ առանց իր համաձայնության չէր լինելու այդ փոխզիջումը: Եթե պետք էր համաձայնեցնել, պետք է ինձ հետ համաձայնեցներ Վազգենը: Եթե ինձ հետ չի համաձայնեցրել, ապա ո՞նց են հանձնում: Ո՞նց կարող էին հանձնել: Ո՞նց եք պատկերացնում դա անել՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու»,-հայտարարեց Սամվել Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ ինքը միշտ անկեղծ է եղել։

«Վազգեն Սարգսյանը, բացի նախարար լինելուց, որոշիչ դեր խաղացող է եղել: Քոչարյանը չէր կարող առանց Վազգենի հետ համաձայնեցնելու անգամ նստել բանակցությունների այդ հարցով»,- ասաց նա:

 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`