Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Հայրենիքի գինը․ Մինչև ե՞րբ ենք լսելու անհեթեթ մտքեր

08/04/2019 21:28

Հայրենիքի գինը․ Մինչև ե՞րբ ենք լսելու անհեթեթ մտքեր

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում անդրադարձել է  «Ադրբեջանի կանանց դիմելու» նախաձեռնությանը՝ կատարելով մի շարք ուշագրավ հայտարարություններ։

Մասնավորապես նա ասել է․ «Մենք խոսում էինք «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ Ադրբեջանի կանանց դիմելը չէ: Դա հընթացս տեղի ունեցավ: Այս նախաձեռնության իմաստը հետևյալն է. մենք դիմում ենք ոչ թե Ադրբեջանի կանանց, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին և միջնորդություն իրականացնող երկրներին: Մեր կոչը մեկն է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որ չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին՝ ինչպես հայկական, այնպես էլ Ադրբեջանի կողմից: Այս նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն ու նրանց ուղղակի չզոհաբերելն է՝ հանուն ոչնչի, որովհետև հակամարտության պատմության այս տարիների ընթացքում երկու կողմից էլ բազմաթիվ՝ հազարավոր զոհեր ենք ունեցել: Մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը, եթե չասենք հակառակը՝ հեռացրել են կարգավորումից, որովհետև պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել, այս նախաձեռնության միակ իմաստը այդ կյանքերը խնայելն է՝ երկու կողմից էլ»։

Հակոբյանի այս պատասխանից բնականաբար ամենաուշագրավը այս հատվածն է, որտեղ տիկին Աննան վերջինս պնդում է, որ «հակամարտության պատմության այս տարիների ընթացքում երկու կողմից էլ բազմաթիվ՝ հազարավոր զոհեր ենք ունեցել: Մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը»։

Իհարկե, այս հայտարարությունը չէր կարող մեծ աղմուկ չհանել, քանի որ ի՞նչ է նշանակում հանուն ոչնչի, մի՞թե հայրենիքը ոչինչ է, մի՞թե հիմա վարչապետի որդին հանուն ոչնչի է Արցախում ծառայում։

Հավանաբար վարչապետի տիկինը պահի ազդեցության տակ որոշ մտքեր է արտահայտել, որոնք չափազանց վտանգավոր են մեզ համար։

Օրինակ, ելույթի կողքով անտարբեր չանցան մեր թշնամական երկրները՝ ադրբեջանական և թուրքական մամուլը ողողված է այս հայտարարությամբ, անգամ զարմանում են, թե էլ ինչու ենք մենք բանակցում Արցախի համար, եթե այն ոչինչ է մեզ համար։

Մյուս կողմից, հարկավոր է վարչապետի տիկնոջը հասկացնել, որ հաճախ ավելի լավ է լռել, քան ասել տեքստեր, որոնք ժամեր անց հերքվելու են։ Եվ սա միակ դեպքը, տիկինը հաճախ է խոսում բաներ, որոնց համար հետո զղջում է։ Ինչը, որ եղավ քիչ առաջ։

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այդ խոսքերը կոնտեքստից դուրս են, և ինքը չէր կարող նման բան ասել, քանի որ պատրաստ է զենք վերցնել և կռվել։

Ահա այսպիսի անհեթեթ մտքերի հետևանքը։

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`