Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Մեծամորից կանացիակերպ կուռքեր են հայտնաբերվել

07/11/2019 20:08

Մեծամորից կանացիակերպ կուռքեր են հայտնաբերվել

Մեծամոր հնավայրի տարածքում այս տարվա սեպտեմբերից պեղումներ են իրականացվում։ Հայ-լեհական արշավախմբի հայկական կողմի ղեկավար, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ հնավայրի դամբարանում իրականացվող պեղումների արդյունքում բացվել է 5 մետր լայնությամբ և 12 մետր երկարությամբ դամբարանախուց՝ կառուցված տուֆի և բազալտի հսկա քարաբեկորներից։

Ինչպես հայտնեցին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, մոտ 0,8 մետր խորության վրա, խցի կենտրոնում, հայտնաբերվել են երկաթի դարաշրջանով թվագրվող իջեցուք թաղման հետ որպես դամբարանախցի շինանյութ օգտագործված, տուֆե ֆալլոսի և կանացիակերպ կուռքի՝ կնոջ մարմնի վերին մասերի արձաններ։

Հայտնաբերված արձանների մերձակայքում գտնվել են նաև մարդկային ոսկորների մնացորդներ, սարդիոնից ու շաղախից ուլունքներ։ Բացառված չէ, որ կուռքը և քարե ֆալլոսը հիմնական թաղման ծեսի մի մասն են՝ մնացածը «կբացվի» առաջիկայում, քանի որ պեղումները հնավայրի տարածքում շարունակվում են։

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`