Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Ազարով. Մաքսային միությանը ԼՂՀ անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում. Ազատություն

14/05/2014 15:11

Ազարով. Մաքսային միությանը ԼՂՀ անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում. Ազատություն

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո միության ընդհանուր սահմանը կանցնի Հայաստանի Հանրապետության ընդունված սահմաններով, իսկ Եվրասիական միությանը Լեռնային Ղարաբաղի անդամակցության հարցը անգամ չի էլ քննարկվում: Այս մասին azatutyun.am-ին  հայտնել է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը Երևան- Մոսկվա-Աստանա-Մինսկ տեսակամուրջի ժամանակ:


Ի պատասխան հարցին, թե Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո որտեղո՞վ է անցնելու միության ընդհանուր սահմանը, արդյոք Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսակետ լինելո՞ւ է, թե՞ Ղարաբաղը, փաստորեն, դառնալու է Եվրասիական միության անդամ, Ազարովը ասել է. «Պատասխանեմ միանշանակ. Մաքսային միությանը կամ մեր որևէ միությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում, (միության) սահմանները անցնելու են Հայաստանի Հանրապետության ներկայումս ընդունված սահմաններով»։

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`