Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

16/01/2020 21:20

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Նշենք, որ ավելի վաղ փաստաբանն ասել էր՝ բժիշկներն աշխատում են նրա սրտի ռիթմը կարգավորելու ուղղությամբ։ Նրա խոսքով, եթե բժիշկներին հաշված օրերի ընթացքում դա հաջողվի անել, կրիտիկական փուլը հաղթահարված կարելի է համարել, այլապես սրտի կանգի վտանգ կա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանը արդեն 2 օր է՝ գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի Վերակենդանացման բաժնում։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`