Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու րոշման նախագիծն ընդգրկվեց ԱԺ քառօրյայի օրակարգ

30/09/2019 22:05

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու րոշման նախագիծն ընդգրկվեց ԱԺ քառօրյայի օրակարգ

«ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման նախագիծն ընդգրկվել է ԱԺ քառօրյա:

Քառօրյայի օրակարգում ընդգրկված վերջին հարցը «ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման նախագիծն է: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյան հայտնեց, որ այդ հարցը հավանաբար կքննարկվի քառօրյա նիստերի վերջին օրը, եթե օրակարգում փոփոխություններ չլինեն:

Նշենք, որ մինչ քառօրյայի նիստերի օրակարգում ընդգրկվելը, այսօր որոշման նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի խորհրդի նիստում: Ավելի վաղ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած որոշման նախագծին դրական եզրակացություն էր տվել:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը նշել է, որ որոշմանը ծանոթ չէ եւ ի պաշտոնե իրավասու չէ մեկնաբանել ԱԺ խմբակցությունների որոշումները կամ հայտարարությունները:

Փաստաթղթում նշվում է 4 հիմք, որոնց հիման վրա «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է դիմել ՍԴ՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`