Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Հունանյանի և Բաբաջանյանի զրույցը չի ձայնագրվել

27/11/2019 12:30

Հունանյանի և Բաբաջանյանի զրույցը չի ձայնագրվել

Այս տարվա հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացրած խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանին և նրա հետ ունեցել աննախադեպ՝ 2 ժամ տևողությամբ զրույց։

Հունանյանի  հետ հանդիպումից հետո Բաբաջանյանը նշեց, որ զրույցը տեղի է ունեցել ՔԿՀ ղեկավարի մասնակցությամբ և, ըստ ամենայնի, ձայնագրվել է։

Factor.am-ը գրավոր դիմել է ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ Արման Բաբաջանյանի ու Նաիրի Հունանյանի զրույցի ձայնագրության ամբողջական կամ մասնակի տրամադրման խնդրանքով։

ՔԿԾ-ից պատասխել են, որ քրեակատարողական ծառայությունը չի ձայնագրել ահաբեկչության պարագլուխ Հունանյանի և պատգամավորի միջև կայացած այս բացառիկ զրույցը:

«Նաիրի Հունանյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպման ձայնագրություն տրամադրելու Ձեր խնդրանքը հնարավոր չէ բավարարել ձայնագրության բացակայության պատճառով»,- ասված է ՔԿԾ պատասխանում։

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`