Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր ա՝ քարը քարին չի դրել. Ծառուկյանը՝ լրագրողին

07/11/2019 17:50

Հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր ա՝  քարը քարին չի դրել. Ծառուկյանը՝ լրագրողին
Հայաստանում այսօր բիզնեսի ու քաղաքականության տարանջատում կա, բայց տնտեսության համար նախապայմաններ չկան: Այս մասին լրագրողների հետ զորւյցում ասաց պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ իր Ceramisia գործարանի բացման արարողության ժամանակ:

«Ես ամենակարևորը մի բան գիտեմ, որ աշխատող մարդը պիտի աղքատ չլինի: Եթե նա դուրս է գալիս, գնում է գործի, 8-ժամյա աշխատանք կատարում է, որ տանը լավ պահի, այն մարդը պետք է կարողանա աղքատ չլինի, իր ընտանիքը բարեկեցիկ կերպով պահի, բայց այսօր դու տեսնում ես, գնում ես աշխատանքի ստանում ես 80-100,000 դրամ, դա քո տրանսպորտին չի բավարարի: Դրա համար, հիմնական, ասենք թե, էսօր տնտեսական հեղափոխությունը պետք է գծագրած, հաշվարկված, հնարավորությունները, պայմանները, աշխատանքը, արտադրանքը ստեղծածը, վաճառքը գումարելով իրեն, որ մարդը կարողանա շահույթ ունենա»,- ասաց Ծառուկյանը:

Արձագանքելով լրագրողի հարցին՝ եթե Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված են, ինքն ինչու է ԱԺ պատգամավոր, Ծառուկյանն ասաց, թե ինքը սեփականատեր է:

«Ո՞նց ինչու եմ ԱԺ պատգամավոր, աղջիկ ջան, ես բիզնեսմեն չեմ, դու գնա...դու ի՞նչ ես ավարտել, ես ուզում եմ իմանալ կրթություն ունես, թե չէ: Բա պետական համալսարան ավարտածը լրագրող ի՞նչ գործ ունի: Ես գործարար չեմ, ես սեփականատեր եմ, տվել եմ կառավարման, դու էդքան բան պիտի իմանաս, Ծառուկյանին էդպիսի հարց չտաս,- արձագանքեց Ծառուկյանը, լրագրողի հարցին ի պատասխան շարունակելով,- հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր ա, որ քարը քարին չի դրել, չի էլ տիրապետում, նկատի ունեմ քո պեսներին, ով քո պես կա, ուրի՞շ»:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`