Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Հիմար մի՛ եղիր. Թրամփի նամակը Էրդողանին

17/10/2019 21:32

Հիմար մի՛ եղիր. Թրամփի նամակը Էրդողանին

Սիրիայում սկսած ռազմական գործողությունները ցնցեցին ողջ աշխարհը: Շատ փորձագետներ Թուրքիայի այս քայլը համարում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թողտվության արդյունք: Բայց ահա օրերս հրապարակվել է նույն Թրամփի նամակը՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որտեղ ԱՄՆ ղեկավարը նրան հորդորում է հիմար չլինել:

Ստորև ներկայացնում ենք Թրամփի նամակը Թուրքիայի Էրդողանին հայերեն թարգմանությամբ:

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի նախագահ
Անկարա
09-ը հոկտեմբերի, 2019թ.

Հարգելի՛ պարոն նախագահ,

Եկեք մի լավ պայմանավորվածություն ձեռք բերենք։ Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց կոտորելու համար, իսկ ես չեմ ցանկանում պատասխանատու լինել Թուրքիայի տնտեսությունը փլուզելու համար, բայց կլինեմ: Ես արդեն իսկ Ձեզ մի փոքր օրինակ եմ տվել հանձինս պաստոր Բրանսոնի։

Ես բավականին ջանք եմ գործադրել Ձեր որոշ խնդիրներ լուծելու համար։ Մի՛ թողեք աշխարհը քանդվի։ Դուք կարող եք հոյակապ լուծում գտնել։ Գեներալ Մազլումը ցանկանում է բանակցել Ձեզ հետ և ցանկանում է այնպիսի զիջումների գնալ, որոնց նախկինում երբեք չէին գնա նրանք։ Ես գաղտնի կերպով կցում եմ ինձ ուղղված նրա նամակը, որը հենց նոր եմ ստացել։

Պատմությունը Ձեզ դրական լույսի ներքո կհիշի, եթե Դուք սա իրականացնեք ճիշտ և մարդկային ձևով։ Հակառակ պարագայում, եթե դրական իրադարձություններ տեղի չունենան, պատմությունը Ձեզ ընդմիշտ կհիշի որպես սատանայի։ «Լավ տղա» մի՛ եղիր։ Հիմար մի՛ եղիր։

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`