Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Հերթը հասավ գիտական ինստիտուտներին. որո՞նք կլուծարվեն

06/11/2019 19:51

Հերթը հասավ գիտական ինստիտուտներին. որո՞նք  կլուծարվեն
ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության պետական կոմիտեն պատրաստվում է Հայաստանում գործող գիտական ինստիտուտները բաժանել չորս կատեգորիայի և ըստ այդմ՝ կազմակերպել դրանց ֆինանսավորումը: Չորրորդ կատեգորիայում հայտնված հաստատությունները կլինեն ոչ արդյունավետ աշխատողները, որոնք կմիավորվեն այլ հիմնարկների կամ կլուծարվեն, իսկ երրորդում հայտնվածներին կտրվի երեք տարի ժամանակ, որպեսզի հասնեն առաջին կամ երկրորդ կատեգորիայում հայտնված ինստիտուտներին:

Իրավիճակը ներկայացվել է ԱԺ-ում «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ: Նիստը վարող Հովհաննես Հովհաննիսյանը հետաքրքրվել է, թե որոշ արտադրության ճյուղեր, որոնք ՀՀ-ում ժամանակին եղել են ու այսօր չկան, դրանց զարգացմանը նպաստած ինստիտուտները հնարավո՞ր է` հայտնվեն չորրորդ կատեգորիայում:

Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշել է, որ այն ինստիտուտների նկատմամբ, որոնք ազգային կարևոր արժեք են ներկայացնում, կլինի այլ մոտեցում:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`