Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Բանաձեւի հեղինակ սենատորն արտասվում է Հայոց ցեղասպանության մասին խոսելիս

Բանաձեւի հեղինակ սենատորն արտասվում է Հայոց ցեղասպանության մասին խոսելիս

«Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի ԱԳՆ 1915-1916 թթ. արխիվներում» գրիքի անգլերեն տարբերակն է լույս տեսել

12/01/2014 22:50

«Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի ԱԳՆ 1915-1916 թթ. արխիվներում» գրիքի անգլերեն տարբերակն է լույս տեսել

Լույս է տեսել «Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի ԱԳՆ 1915-1916 թթ. արխիվներում» գրքի անգլերեն թարգմանություն-ը՝ Վոլֆգանգ Գուստի խմբագրությամբ: Տեղեկացնում է Panarmenian.net-ը:

Գիրքը, որում զետեղված են հարյուրավոր հեռագրեր, նամակներ ու ղեկույցներ Օսմանյան կայսրությունում հավատարմագրված գերմանացի հյուպատոսներից՝ հասցեագրված Գերմանիայի ԱԳ նախարարությանը, որտեղ մանրամասն նկարագրված են Հայոց ցեղասպանության ահասարսուռ տեսարանները, հրատարակել է Berghahn Books-ը: Փաստաթղթերը վկայում են երիտթուրքերի մտադրությունների և գերմանական կառավարության պաշտոնական համաձայնությունն ու մեղսակցությունը կայսրության հայ բնակչությանը բնաջնջելու հարցում:

Այդ փաստաթղթերն ի ցույց են դնում այն փաստը, որ միայն գերմանացի պաշտոնյաներն ու զինվորական պաշտոնյաները կարող էին Առաջին աշխարհամարտի տարիներին առանց գրաքննության զեկույցներ ուղարկել Թուրքիայից: Ամերիկացիներից բացի, ովքեր մինչև 1917 թվականի ապրիլի 6-ը չեզոք էին, գերմանացի դիվանագետներն ու նրանց իրազեկիչները Բաղդադի երկաթուղու ներկայացուցչությունից կամ աշխատակիցների թվից, ցեղասպանության ամենակարևոր ոչ հայ ականատեսներն էին: Բացառապես ներքին օգտագործման համար նախատեսված փաստաթղթերը, որոնք ենթակա չէին հրատարակման, աչքի են ընկնում իրենց անաչառությամբ ու անկեղծությամբ: Նույնիսկ որպես Օսմանյան կայսրության դաշնակիցներ՝ գերմանացի պաշտոնյաները իրենց պարտավորված էին համարում  բարոյական և քաղաքական պատճառներով հայտնել հայերի դեմ կատարվող վայրագությունների մասին:

Վոլֆգանգ Գուստը գրում է. «Շոկի մեջ էի, երբ տեսա, թե գերմանացիներն ինչ մեծ դերակատարություն են ունեցել Եվրոպայի ծայրամասում զանգվածային սպանության գործում: Գերմանիան չէր նախաձեռնել այդ ցեղասպանությունը, բայց երիտթուրքերի ամենամերձավոր դաշնակիցն էր և կապված էր պաշտոնական ռազմական դաշինքով: Մի՞թե նացիստները չպատճենեցին հայերի ցեղասպանությունն իրականացրած երիտթուրքերի մեթոդները»:

Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Փոլ Վոլֆ Մեթերնիխը գրել է կայսերական կանցլեր Տեոբալդ ֆոն Բետման-Գոլվեյգին Բեռլին 1915 թվականի դեկտեմբերի 7-ին. «…Հայերի հալածանքների դեմ մեր դժգոհությունը պետք է հստակ արտահայտվի մամուլում և դա կլինի թուրքերի հետ գործակցության վերջը: Ինչ էլ նրանք արած լինեն, կապված է մեզ հետ՝ մեր խորհրդականների, թնդանոթների, փողերի… Հայկական հարցում որևէ հաջողության հասնելու համար հետևանքներով կվախեցնենք թուրքական կառավարությանը: Եթե ռազմական նկատառումներով չենք համարձակվում դիմակայել նրանց ավելի կոշտ դիրքերից, ապա այլ ընտրություն չենք ունենա, քան… կողքից հետևել, թե ինչպես է դաշնակիցը շարունակում կոտորածը»:

Կանցլերը պատասխանել է. «Պատերազմի ընթացքում դաշնակցի նման հանրային պարսավանքը նմանը չէր ունենա պատմության մեջ: Միակ նպատակն է որպես դաշնակից մեր կողքին պահել Թուրքիային մինչև պատերազմի ավարտը, անկախ նրանից՝ դրա հետևանքով հայեր կզոհվեն, թե՝ ոչ»:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`