14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Հայոց պատրիարքը հանուն «օսմանյան հայենիքի» անտեսեց Ադանայի ջարդերը

07/01/2018 19:08

Հայոց պատրիարքը հանուն «օսմանյան հայենիքի» անտեսեց Ադանայի ջարդերը

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Ստեփան Սապահ-Գիւլեանի աշխատությունից մի հատված, որտեղ հեղինակը ներկայացնում է  Ադանայի ջարդերին հաջորդած մի իրավիճակ, երբ հայոց պատրիարքը հրաժարական է տալիս՝ ներկայացնելով իբրև բողոք հայերի դեմ կատարած ջարդերի, բայց որոշ ժամանակ անց պարզվում է, որ հրաժարականը հանուն «օսմանյան հայրենիքի» բարօրության էր և ոչ թե ընդդեմ ջարդերի: 

«Ադանայի աւերակներից ծուխը դեռ բարձրանում էր, երբ Դորեան պատրիարքը (Եղիշէ արք. Դուրեան, 1909թ. մայիսի 22-ից 1910թ. մայիսի 22-ից 1910թ. նոյեմբերի 26` Կ. Պոլսոյ հայոց պատրիարք: Պաշտօնից հրաժարուել է Հայաստանի արեւմտեան հատուածում բնիկ հայութեան նկատմամբ հարստահարութիւնների անարգել շարունակութեան  դէմ իբրեւ բողոք: 1921թ. սեպտեմբերի 5-ին ընտրուել է Երուսաղեմի հայոց պատրիարք եւ պաշտօնը 5-ին ընտրուել է Երուսաղէմի հայոց պատրիարք եւ պաշտօնը վարել մինչեւ վախճանումը 1930թ. ապրիլի 27-ին) հրաժարուեց: Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան Կենդրոնական վարչութիւնը իր առաջին պարտականութիւնը համարեց ներկայանալ հրաժարեալ պատրիարքին, յայտնել նրան իր գոհունակութիւնը եւ միագամայն հաղորդել, որ կուսակցութիւնը որոշել է իր աջակցութիւնը տալ Ազգային Իշխանութիւնը մարմնաւորողին, քանի որ հրաժարականը, իսկապէս, մի բողոք, ամբաստանագիր էր՝ ուղղուած օրուան կառավարութեան՝ Իթթիհադի դէմ, Ադանայի կոտորածի առթիւ:

Տեսակցութեան պահուն մեծ եղաւ մեր զարմանքը, երբ պատրիարքը յայտնեց, որ իր հրաժարականը առաջ բերող պատճառները մի քանիսն են. գլխաւորն այն է, որ «օսմանյան հայրենիք»-ում անարդարութիւններ են գործում, ուստի «ընդհանուր օսմանութեան շահերը» պաշտպանելու մտքով է, որ հրաժարական է ներկայացրել եւ ո՛չ միայն առանձնապէս հայերի, կամ՝ Ադանայի: Մօտը եղող մի քանի այցելութիւնները – որոնց մէջ՝ դիրք ունցող վաճառականներ, հրապարակախօսներ, Ազգային Երեսփոխանական Ժողովի իթթիհադական անդամներ էլ կային – նրանք էլ ո՛չ միայն նոյնը կրկնեցին  եւ իրենց կատարեալ համեմատութիւնն ու հաւանութիւնը յայտնեցին, այլեւ՝ գովաբանեցին այդ շատ խելացի, շա՛տ իմաստուն ընթացքը, որ մի առանձնացած երեւոյթի՝ հայի եւ Ադանայի համար չէր եղել, այլ՝ <

-Բայց, Սրբազա՛ն, - ասում ենք,- դուք պաշտօնի չէք կոչուել «ընդհանուր օսմացիութեան» կողմից եւ ո՛չ էլ պատմական, իրաւական իրաւունք ունէք համայն օսմանցիութեան» շահերը պաշտպանելու եւ նրա ըմբիշը հանդիսանալու «օսմանեան հայրենիքում»: Դուք միայն հայ ազգի ընտրեալ ներկայացուցիչն էք, կոչում ունէք միայն եւ միայն նրա շահերը պաշտպանելու: Մի՞թէ Ադանայի դէպքը ձեր հրաժարականի վճռող ազդակը չի եղել:

Պատրիարքը ուղղակի շուարած դիրք ունէր: Հոգեկան խռովութիւնը որոշ էր: Երեւում էր, որ ինքն իր առանցքի շուրջ չէր պտըտուել: Ինքն էլ իսկապէս չէր իմացել թե ինչ էր արել: Կշռադատուած, խորհուած, դրական, նիւթական ոչի՛նչ կար Միայն իր նախասիրութիւնը աւելի «ամբողջ օսմանցիութիւն» թէզի շահերի պաշտպանութեան կողմն էր: Եւ դա համարւում ոչ թէ միայն լայնախոհութիւն, այլեւ՝ քաղաքագիտական խելօքութիւն – Հայի շահը խառնել, միացնել ամբողջութեան հետ:

Իթթիհադի արարքների մասին մեզ միշտ ընթացիկ տեղեկութիւններ բերող եւ նրա գործառնութիւնների վրայ մեր կողմից մասնաւոր պաշտօն ունեցող քուրդ Բեդիր բէյ Բեդիրխանը եկաւ մեզ տեղեկացրեց, որ պատրիարքի հրաժարականը իթթիհադական- իմա՛ կառավարական – շրջաններում կատարեալ հեգնանքի, ծաղր ու ծանակի առարկայ է դարձել: Ասում են՝ «կուզի գնայ, կուզի գայ՝ ոչ մի նշանակութիւն չտւող չկայ, քանի որ առանց պատրիարքի էլ հայոց գործերը (մեր) ուզածի պէս կարելի է կարգադրել»:

Պատմութեան ընթացքում շատ քիչ դէպքեր էին պատահել, երբ մի պատրիարքի հրաժարականը ա՜յդ աստիճան արհամարհանքի ենթարկուեր, կատարեալ անուշադրութեան մատնուէր, չեղեալի պէս նկատուէր, մանուաւանդ, որ մէջտեղը  պատմական մի խոշոր անցք, ազգային աղէտ՝ Ադանայի 30  հազար (հայի) կոտորածը կար:

Եւ արդարեւ, անցնում էին երկար շաբաթներ, ամիսներ, պատրիարքը Գատըգիւղի իր տանը նստած՝ սպասում էր: Հարցնող, փնտռող չկար, կառավարական շրջաններից ոչ մի ձայն, ոչ մի շշուկ, ոչ մի թեթեւ փորձ՝ կանոնաւոր վիճակ առաջ բերելու: Իթթիհադական կառավարութիւնը արհաւիրքը ամէն կողմ էր տարածել. նախճիրները մէկը միւսից աւելի աղաղակող էին դառնում, իսկ պատրիարքական աթոռը՝ թափուր, գործերը՝ երեսի վրայ մնացած, հայ ազգային պաշտօնական մարմինները՝ լուռ:

Մի օր յանկարծ լուր տարածուեց, որ պատրիարքը իր հրաժարականը ետ է առել: Պատրիարքը ասաց, որ ինքը հրաժրականը ետ է առել, որովհետեւ իրեն համոզել են ետ առնել եւ ասել, որ մէծ պետութիւնների քաղաքականութիւնը այժմ դէպի Իթթիհադի կողմէն  է հակել:

Եւ հրաժարականը յանպատրաստից յետ առող պատրիարքը տուեց մի քանի դաշնակցականների, իթթիհադական հայերի անուններ:

Հարցը փակուեց»:

Հատված՝ Ստեփան Սապահ-Գուլեանի «Պատասխանատուները» գրքից:

 

 

 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`