Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Հայկաբերդում 2800 տարվա ստորգետնյա ջրահեռացման խողովակների ցանց են հայտնաբերել

29/09/2016 21:08

Հայկաբերդում 2800 տարվա ստորգետնյա ջրահեռացման խողովակների ցանց են հայտնաբերել

Վան գավառի Հայկաբերդ (Չավուշ թեփե) ամրոցի շրջանում Վանի թագավորության ժամանակ կառուցված ստորգետնյա ջրահեռացման խողովակների համակարգ է հայտնաբերվել, հայտնում է Hurriye-ը:

Ջրահեռացման համակարգը գտնվում է բավականին մեծ խորության վրա, կառուցված է քարից, խողովակների լայնությունը 1 մ է, երկարությունը՝ 30 մ:

«Վանի թագավորության բնակիչները շատ մտածված էին կառուցում: Բոլոր շինությունները նրանք կառուցել են ըստ նախագծի: Երբ Վանի բնակիչները 2800 տարի առաջ սկսել են կառուցել քաղաքը, նրանք ղեկավարվել են խիստ կանոններով: Ինչը շատ կարևոր է մեզ համար: Սա ինժեներական հրաշք է: Վանի բնակիչները շատ քաղաքակիրթ էին, նրանց պալատներում կոյուղու համակարգ են ունեցել, որը կարելի է համեմատել ժամանակակից ջրահեռացման համակարգի հետ»,-ասել է գավառի համալսարանի հնագիտության բաժնի պրոֆեսոր, գիտական արշավախումբի ղեկավար Յուզյունջու Ռաֆետ Չավուշօղլուն:

Նշենք, որ Սարդուրիխինիլի (Հայկաբերդ) ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Հայոց Ձոր գավառում, Վան քաղաքից 50 կմ դեպի հարավ-արևելք Բողդաղ լեռնաշղթայի վրա: Բերդից ոչ հեռու գտնվում է Աստվածաշեն հայկական գյուղը: Այն հարավարևմտյան կողմում աստիճանաբար իջնում է դեպի Վանա լիճը թափվող Խոշաբ գետի հովիտը:

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`