«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Author :

Մարիամ Ղուկասյան

Հայերի լքյալ գույքերի մասին անդրադարձը Բրեստ-Լիտովսկու հաշտության պայմանագրում

09/11/2018 23:54

Հայերի լքյալ գույքերի մասին անդրադարձը Բրեստ-Լիտովսկու հաշտության պայմանագրում

Առաջին աշխահամարտի ավարտին նախորդող ժամանակահատվածում և հաջորդող տարիներին կքնված որոշ պայմանագրեր այս կամ այն չափով առնչվում էին 1915թ․ սեպտեմբերի 13-ին ընդունված լքյալ գույքի օրենքի և առհասարակ հայերի լքյալ գուքերին: Երիտթուրքական կառավարությունը միշտ էլ աշխատում էր զետեղել այնպիսի մի հոդված, որը կօգներ յուրացնել ու կողոպտել հայերի անշարժ և շարժական գույքերը, տիրանալ նրանց գույքին, ունեցվածքին և այս ամենից բխող բոլոր իրավուքներին ու իրավասություններին:

Հայերի լքյալ գույքրերի մասին որոշակի անդրադարձ կա նաև Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրում, որը կնքվել է 1918թ. մարտի 3-ին: 
1917թ․ հոկտեմբերին բոլշևիկները, զինված հեղաշրջման ճանապարհով իշխանության գալով, արդեն մի քանի ամիս հետո հայտնվել էին ծայրահեղ ծանր վիճակում: Նրանք 1918թ. մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում խայտառակ պարտվողական պայմանագիր կնքեցին, որով հսկայական տարածքային զիջումների գնացին Եվրոպայում: Միջին Արևելքում բոլշևիկներն էական զիջումների գնացին պարտվող և կործանման եզրին գտնվող Օսմանյան կայսրությանը:

Մասնավորապես, Բրեստ-Լիտովսկու պայմանագրի 4-րդ հոդվածով ասվում էր. «Ռուսիան իր կարելին պիտի ընէ անմիջապես աւարտելու համար պարպումը անատոլիեան նահանգներուն և անոնց կանոնաւոր վերադարձը Թուրքիոյ: Նույնպես Արտահանի, Կարսի և Բաթումի շրջանները պիտի առանց յամեցումի պարպուին ռուսական զօրքէն: Ռուսիա պիտի չմիջամտէ այս շրջաներու սահմանադրական եւ միջազգային դրութեան կազմակերպումին. Ընդհակառակը, պիտի ձգէ որ այս շրջաններու ժողովուրդը դրացի պետութիւներու եւ մանավանդ Թուրքիոյ հետ համախորհուրդ կատարէ այս կազմակերպումը»։ Սակայն պատմաբան Լևոն Վարդանն այս ամենի վերաբերյալ նշում է, որ «կատարվածը պարզ փոխանցում մը չէր բնաւ ընդհակառակը, անկէ աւելի՝ փոխանցած հողերէն ներս թուրքին տրուածը կատարերալ ազատությոիւն մըն էր լոկ՝ կարգադրելու և կատարելու համար այն, ինչ որ սկսած էր արդեն՝ առանց որևէ միջամտութեան և առանց որևէ պատասխանատվութեան: Ավելին, այս հոդվածը կու տար անոր բացարձակ եւ ամբողջական իրավունք ոչ միայն իւրացնելու այն ինչ որ պիտի մնար Արդահանի, Կարսի և Պատումի շրջաններուն մէջ՝ այլ նաեւ թրքացնելու զանոնք, այդ շրջանները՝ այնպէս ինչպէս որ կը հաստկընար ինք, ինչպէս որ կը կամէր անիկա»:

Եթե դիտարկենք Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից, այս պայմանագիրը անօրինական է ու անվավեր, և ըստ այդմ՝ որևէ իրավական հետևանք չունի հայ-թուրքական սահմանի համար 2 պատճառով. 

Ա. բոլշևիկները 1918 թ.-ին չէին հանդիսանում Ռուսաստանի օրինական և ճանաչված իշխանությունները, հետևաբար իրավասու չէին պայմանագիր կնքելու:

Բ. Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը չեղյալ հայտարարվեց իրենց իսկ կնքողների կողմից (1918թ․ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի, 1918թ․ հոկտեմբերի 30-ին ՝ Թուրքիայի կողմից (Մուդրոսի զինադադարի 11-րդ հոդվածով):

 

Related

facebook

Armenology

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Find Us`